Վանի Կուսական Գեղեցկուհին՝ Կտուց Կղզին

Այդ բոլոր հիշողությունները...երկար զբաղեցրեց ինձ, մինչև ...

...Հեռվից, նուրբ մշուշի մեջ, նշմարեցի Կտուց կղզին: Երեխայությունից, այնքան զարմանալի պատմություններ էի լսել այդ կղզու անապատականների մասին, որ ցանկանում էի շուտ տեսնել նրանց, համբուրել նրանց սուրբ աջը և առնել նրանց փրկարար օրհնությունը: Լսել էի, թե ինչպես նրանք իրանց փիլոնները տարածում էին այդ ծովի ալիքների վրա, կատաղած ալիքները իսկույն հանդարտվում էին, և նրանք նստում էին փիլոնի վրա, որը որպես մի ամրակազմ լաստափայտ, լողում էր ջրի երեսին և տանում էր սուրը հայրերին, որտեղ որ նրանք ցանկանում էին: Լսել էի, թե ինչպես նրանք մոտենում էին իրանց կղզու ափերին, կանչում էին և ձկները նրանց ձայնը լսելով, ուրախ-ուրախ վազում էին դեպի եզրը, և նրանք ձեռքերը մեկնում,բռնում էին ձկներին, նայում էին նրանց վրա, զվարճանում էին և կրկին թողնում էին ջրերի մեջ ազատ ու անհոգ ապրելու: Վերջապես, ի~նչ հրաշալիք ասես չէի լսել նրանց մասին, և այդ բոլորը մտաբերելով, իմ սիրտը լցվում էր սրբազան ջերմեռանդությամը, և ես ինձ անչափ երջանիկ էի համարում, որ պիտի տեսնեմ սուրբ հայրերին:

Րաֆֆի, "Կայծեր" 2-րդ հատոր,էջ330-33

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...