Ահա մի այսպիսի պատմություն....
Ասում են՝Հայնեն,երբ Փարիզում կյանքի վերջին օրերն է ապրում,մի օր դժվարությամբ հագնվում է ու դուրս է գալիս՝ աշխարհին հրաժեշտ տալու: Մտնում է Լուվր ու մոտենում Միլոսյան Վեներային..................... «Մի՞թե սա այլևս չպետք է տեսնեմ...»...
Միլոսյան Վեներան կամ Միլոս կղզու Աֆրոդիտեն համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կանացի քանդակը, որը պարուրված է դարերի գաղտնիքներով:
Նախորդ դարերի հանճարներից մենք շատ դաս ենք քաղել, որ գեղեցկության ուժը ոչ թե պարզության, այլ խորհրդավորության մեջ է, որը և ցանկանում ես բացահայտել: Բայց դա անել պե՛տք չէ”:
Չէ՞ որ կնոջ մեջ պետք է գաղտնիք լինի, առավել ևս աստվածուհու: Քանի դեռ գաղտնիքը բացահայտված չէ, նա կլինի գրավիչ և գեղեցիկ:
Ասում են, որ անհիշելի ժամանակներում Աֆրոդիտե աստվածուհին ծնվել է ծովի ալիքների փրփուրներից: Սակայն մոտ 200 տարի առաջ նա կրկին հայտնվեց մարդկանց, այս անգամ ոչ թե ալիքների փրփուրներից, այլ մի մութ նկուղից: Ո՞վ և ե՞րբ է փորել այդ նկուղը, ոչ ոքի հայտնի չէ, ինչպես և հայտնի չէ, թե ով է այս սպիտակ մարմարե քանդակի հեղինակը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...