Հայդուկի առօրյան
Հայդուկը ոչ մի հարազատ չունի: Նա օթևան չունի: Յոթ օրից ավելի հայդուկը իրավունք չունի մնալու նույն տեղում: Նա անվերջ շարժման մեջ է: Երբ բոլորը քնած են, հայդուկը ելնում է ոտքի, նա զրկված է լուսաբացի քաղցր քնից: Ոչ ոք չպիտի իմանա, թե հայդուկն ինչ ուղղությամբ անհետացավ խավարի մեջ, որ ձորից եկավ և որ սարի լանջերով գնաց: Գյուղ մտնելիս հայդուկի իջևանը հայ լեռնականի գոմի կամ մարագի մութ անկյունն է: Երբ ձմեռը է, նա պետք է գտնի որևէ քարայր և մտնի մեջը, մինչև գարունը բացվի, կամ սառած ձյունը փորի և ծածկվի ձյան տակ` մի աննշան ճեղք թողնելով լույսի և օդի համար: Հայդուկը գերեզման չունի: Նրա ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնելն է` ազատության երգը շուրթերին և գնդակը ճակատին

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...