ԵՐԿԻՐ ԵՎ ԵՐԿԻՆՔ
Երկիրն ավելի հեռու չէ աստվածային մեծությունից քան երկինքը, և երկինքն էլ ավելի մոտ չէ նրան: Այս տեսակետից այն էակները, որոնք բնակվում են երկնքում կամ երկրի վրա, ոչնչով չեն տարբերվում իրարից: Հնարավոր չէ ասել, որ ոմանք դիպչում են կամ հասանելի են աստվածային բնությանը, իսկ մյուսներն առանձնացված են, այլապես մենք կենթադրեինք, որ տիեզերքի գերագույն զորությունը հավասարապես չի տարածվում ամեն տեղ, այլ Նրա ներկայությունը առավելագույն չափով զգալի է այստեղ, մինչ մի ուրիշ տեղ` անբավարար:
Չափի և աստիճանի այս տարբերության տրամաբանական հետևանքը կլիներ այն, որ աստվածային բնությունը կհայտնվեր որպես բաղադրյալ մի բան և չէր ներդաշնակվի ինքն իր հետ, եթե ենթադրվեր, որ նա հեռու է մեզանից իր իսկ բնությամբ, բայց մոտիկ` մի այլ արարածի և այդ իմաստով էլ հեշտ է ըմբռնվում:
Երբ խոսքը վերաբերում է աստվածային մեծությանը, ճշմարիտ վարդապետությունը, համեմատություն կատարելու համար, նկատի չի առնում վերևը և ներքևը, բարձրը և ցածը: Հիրավի, ամեն բան մնում է հավասար հեռավորության վրա այն զորությունից ներքև, որը ղեկավարում է տիեզերքը: Եթե երկրային արարածը իր բնությամբ անարժան է թվում աստվածության հետ այս սերտ միությանը, ապա հնարավոր չէ գտնել մի ուրիշ արարած, որ արժանի լինի դրան: Եթե ամեն ինչ հավասարապես հեռու է մնում այդ մեծությունից, ապա մի բան միայն պատշաճում է Աստծու արժանավորությանը` օգնել կարիքի մեջ գտնվող արարածին: Ուրեմն, ընդունելով, որ բժշկող Զորությունը հայտնվել է այնտեղ, որտեղ հիվանդությունն էր, մեր հավատը ինչո՞վ է խեղաթյուրում այն գաղափարը, որ պետք է կազմել Աստծու մասին:
ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...