Հայ գրատպության կենտրոններ

Առաջին հայ տպագրիչ Հակոբ Մեղապարտը 1512-13 թթ. Վենետիկում տպագրեց հինգ գիրք` «Ուրբաթագիրք», «Պարզատումար», «Պատարագատետր», «Աղթարք» և «Տաղարան»: Քանի որ այս գրքերի տպագիր տարբերակները անծանոթ էին հայերին, իսկ ձեռագիր գրքերը մեծ արժեք ունեին, Հակոբ Մեղապարտը ջանացել էր տպագրված առաջին գրքերին տալ ձեռագրի տեսք և ոճ: 
Հետևելով Հակոբ Մեղապարտին` Աբգար Թոխաթեցին 1565-66 թթ. առաջին անգամ հայերեն տպագրեց Սաղմոսարանը, հետագա տարիներին հայերենով տպագրեց վեց այլ գրքեր:
16-րդ դարում. 17 հայերեն գրքեր էին տպագրվել. վեցը` Վենետիկում, երեքը` Կոստանդնուպոլսում, երեքը` Հռոմում , և հինգը` Ամստերդամում:
Քաղաքակրթության պատմության մեջ բացառիկ երևույթ է, որ պետականության բացակայության պայմաններում 1512-1918թթ. ավելի քան 20 հազար անուն հայերեն գիրք է հրատարակվել: Մինչև 1800թ. տպագրվել է 1095 հնատիպ գիրք:
Ներկայումս հայկական տպարաններ են գործում աշխարհի 22 երկրում:


    Комментарии

    Популярные сообщения из этого блога

    «ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...