ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ, ՍԻՐԵԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ💐
Սիրելի՛ շրջանավարտներ,այսօր դուք համակված եք անկեղծ և վարակիչ զգացումներով ու հուզականությամբ: Տոնական այս օրը ձեր կրթարանի հարկի ներքո հնչելու են դպրոցական զանգի վերջին ղողանջները:Կրթական այս հաստատությունը ձեզ սպառազինել է գիտելիքներով, որոնք պիտի կենսավորեք ի շահ հայրենիքի, ինչն իրագործելի կդառնա միայն ազգի նկատմամբ պարտքի բարձրագույն գիտակցումով£ Այդ գիտակցումը մարդուն տրվում է միայն ի վերուստ և դառնում կամովի հանձնառություն:Ձեր առջև լայնորեն իր դռներն է բացել կյանքը, և դուք ինքնադրսևորման և արարման մեկնարկ եք վերցրել: Այլևս դուք առավել ազատ եք, և անհրաժեշտ է ճիշտ կողմնորոշվել տրված ազատության մեջ: Վառ իդեալներից և գունագեղ տեսիլքներից պիտի ծնվեն ձեր նպատակները, ու սիրով ներշնչված ամեն մի գործ պիտի ծառայեցվի ազգին ու հայրենիքին:



Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...