Բարին ընդ քեզ իմ հայրենի երկի՛ր, իմ Հայաստա՛ն🇦🇲
Եղիշե Չարենց
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում
«Ես իմ անուշ Հայաստանի»-ն բոլորմասշտաբներից դուրս պաննո է:Պաննո՝ հասցված ժողովրդականէպոսի աստիճանին … Դա մերազգային կենսագրության ու վարքիկենդանի արտացոլանքն է»: ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
«Ես իմ անուշՀայաստանի»-ն մինչևայսօր կնկատեմ մերերկրին, մեր հողին, մերպատմությանը նվիրվածամենեն գեղեցիկ երգը,գովաբանական աղոթքը,«Հայր մեր»-ին նմանվողաղոթք մը»:
Վիլյամ Սարոյան
0

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...