ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՐՄԵՆԱԿ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՆԻԿՈԼԱՅ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ 80 տարի առաջ` 1935 թվականի հոկտեմբերի 22-ին, Փարիզում վախճանվեց Կոմիտասը: Հոդվածը նվիրվում է մեծ երաժշտի մահվան 80-ամյա տարելիցին: Երջանիկ աստղի տակ էր ծնվել Կոմիտասը, քանի որ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում նրա կողքին էին իր հավատարիմ զինակիցները` հայ երգի նվիրյալներն ու առաքյալները, ովքեր անխոնջ պրոպագանդում էին հայ երգը: Խոսքը մեցցո-սոպրանո Մարգարիտ Բաբայանի (1874-1968) և Կոմիտասի ճեմարանական սաների` տենորներ Վահան Տեր-Առաքելյանի (1883-1941)1 ու Արմենակ Շահմուրադյանի (1878-1939) մասին է: 1904 թվականին Մարգարիտ Բաբայանն ընտանիքով տեղափոխվում է Փարիզ և մշտական բնակություն հաստատում այնտեղ: Դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ Մ.Բաբայանը դառնալու էր Կոմիտասի մերձավորագույն բարեկամը, նրան քաջալերող խորհրդատուն ու քննադատը, հետագայում` կոմիտասյան խնամատար հանձնաժողովի եռանդուն կազմակերպիչներից ու ղեկավարներից մեկը: Նա էր կորստից փրկելու ու Հայաստան ուղարկելու Կոմիտասի ձեռագրերը: Փարիզում հիմնադրելու էր վոկալի դպրոց` ծավալելով իր մանկավարժական գործունեությունը, իսկ Եվրոպայում ծավա- 1 Երգիչ, ռազմական գործիչ, գրող և թարգմանիչ Վ.Տեր-Առաքելյանը` Կոմիտասի ամենասիրելի սանը, Էջմիածնի Գևորգյան ճեմարանն ավարտելուց հետո՝ 1909-ին, ընդունվում է Պետերբուրգի կոնսերվատորիա: Բայց Առաջին աշխարհամարտը կտրուկ փոխում է Վ.Տեր-Առաքելյանի ճակատագիրը: Կոնսերվատորիան չավարտած՝ 1914թ. օգոստոսի 3-ին նա զորակոչվում է բանակ, մարտնչում Արևմտյան (1914-1915) և Կովկասյան (1915-1917) ռազմաճակատներում՝ հասնելով գնդապետի աստիճանի, պարգևատրվում շքանշաններով: 1917 թ. դեկտեմբերի 2-ին գործուղվում է հայկական 2-րդ հրաձգային բրիգադի շտաբ, մասնակցում Սարդարապատի ճակատամարտին, ապա ստանձնում Կարսի ռազմաճակատի շտաբի պետի պաշտոնը: Երգչի բազմաթիվ կատարումներից պահպանվել են մի քանիսը, որոնցից 2-ը գտնվում են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ձայնադարանում: Տե՛ս Աննա Ասատրյան, Երգիչ գնդապետը. Վահան Տեր-Առաքելյան, Միջազգային գիտաժողով «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ», 1-2 հոկտեմբերի, 2014թ., զեկուցումների ժողովածու, Երևան, 2015, էջ 256-268: Մարգարիտ Բաբայանը Արմենակ Շահմուրադյանի մասին 211 լած համերգային գործունեությամբ ու ֆրանսիական մամուլում հրատարակած երաժշտագիտական հոդվածներով նպաստելու էր հայ երաժշտության համաշխարհային ճանաչմանը: Դա` հետագայում: Իսկ մինչ այդ` կրկին 1904 թվականին, Փարիզ է ժամանում Արմենակ Շահմուրադյանը` հայ երգը համաշխարհային համերգային էստրադա դուրս բերած պրոֆեսիոնալ առաջին երգիչը, ով իր կյանքը նվիրեց հայրենի երգարվեստի լավագույն նմուշների տարածմանն ու ժողովրդականացմանը: «Ինչպե՞ս կարելի է, որ ես ազգս մոռնամ»,- ասել է «հայկական Կառուզոն», Փարիզի «Grand-opéra»-ի երգիչ, Տարոնի սոխակ Ա.Շահմուրադյանը, ով, ճակատագրի չար խաղով հայրենիքից հեռու հանգրվանած հայերի սրտաբեկ վիճակը մեղմելու նպատակով այցելելով հայաշատ վայրեր, իր հայրենաբաղձ երգով մշտարթուն էր պահում հայրենիքի ու ազգի ոգին` փափագելով, որ մի օր անպայմանորեն իր հարազատ ճղակոտոր ու հոշոտված ժողովուրդը տերը կդառնա իր կորսված հայրենիքի…2 Դա` հետագայում: Իսկ մինչ այդ` Փարիզ հասնելուն պես, Ա.Շահմուրադյանը ծանոթանում է Արշակ Չոպանյանի (1872-1954) հետ, ով հետագայում կգրի. «Ես զայն ճանչցած և սիրած եմ առաջին օրեն իսկ, որ եկավ Փարիզ: Իրիկուն մը, ուր փարիզահայ խմբակցության մը գրական ու գեղարվեստական մեկ հավաքույթին Մկրտիչ Պեշիկթաշլյանի վրա բանախոսություն մը պիտի ընեի, Էտկար Շահինը, որ քովս էր, և ես տեսանք կարմիր, լեցուն երեսներով գիրուկ երիտասարդ մը (հետո ավելի առնական, բայց ավելի նիհար, տժգույն ու ջղուտ դեմք մը առավ), որ եկավ ինքզինքն ինծի ներկայացնել. «անունս Շահ-Մուրատյան է, ըսավ: -Մշեցի եմ, երգիչ եմ, եկեր եմ արվեստիս մեջ կատարելագործվելու. կ’ուզե՞ք որ այս իրիկուն երգ մը երգեմ»: Ձայնը նույնիսկ պարզ խոսակցության ժամանակ անուշ թեմպր մը ուներ: Սիրով հավանեցանք: Երեկույթի ընթացքին ան երգեց «Հայաստան, երկիր դրախտավայրը»: Իր երգեցողությունը, որ լի էր կրակով, ճաշակի պակասներ կը հայտներ դեռ. բայց ինչ ձայն: Այդ հոյակապ 2 Տե՛ս Աննա Ասատրյան, Հայ երգի առաքյալը. Արմենակ Շահմուրադյան, «Գիտության աշխարհում», 2007, N 3, էջ 2: 212 Նիկոլայ Կոստանդյան թենորի ձայնը զմայլանքով ծափահարվեցավ ամենքեն: Զգացինք, որ ապագա մեծ երգիչ մը կար այդ նորեկին մեջ»3 : Երկու հայորդիների այդ ծանոթությունից սկիզբ է առնում նրանց բարեկամությունը, որը շարունակվեց մինչև երգչի մահը: 1904 թ. դեկտեմբերի 30-ին Կոմիտասը Էջմիածնից Փարիզ Չոպանյանին հասցեագրած նամակում գրում է. «Խնդրում եմ, Արմենակիս (Շահմուրադ) լաւ խնամէք»4 : Շուտով Ա.Չոպանյանն Արմենակին ծանոթացնում է Մարգարիտ Բաբայանի հետ, որն էլ դառնում է եվրոպական երաժշտության ուսուցման նրա առաջին ուսուցիչը: Հետագայում Արմենակ Շահմուրադյանն ու Մարգարիտ Բաբայանը հաճախ են հանդես եկել Կոմիտասի կազմակերպած համերգներին` զգալիորեն ապահովելով դրանց հաջողությունը: Ավելին` Մարգարիտ Բաբայանը համարվել է «Արմենակի քույր-ընկերակցուհին նրա ուսումնական և արտիստական կյանքի գրեթե բոլոր փուլերում»5 : Երևանի Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում գտնվող` Մարգարիտ Բաբայանի դիվանում ուսումնասիրություններ կատարելիս մեր կողմից հայտնաբերվեց մի ձեռագիր, որը մինչ այժմ անծանոթ է հայ երաժշտագիտությանը: Մարգարիտ Բաբայանի ֆոնդի N 231-ում խնամքով պահվում են նրա հուշերը Արմենակ Շահմուրադյանի մասին` նրա զեկուցումը երգչի հետմահու հոբելյանի կապակցությամբ6 : Այս հուշերը դուրս են մնացել Արմենակ Շահմուրադյանի կյանքն ու ստեղծագործությունն ուսումնասիրողների տեսադաշտից: Այդ զեկուցման մասին հիշատակություն անգամ չկա երգչին վերաբերող մեզ հայտնի գրականության մեջ7 : 3 Արմենակ Շահմուրադյան (Տարոնի Սոխակը), ժողովածու, Երևան, 1998, էջ 113-114: 4 Կոմիտաս, Նամակներ, Երևան, 2000, էջ 124: 5 Ռաֆայել Համբարյան, Սոխակ Տարոնա, վավերագրական վիպակ, Երևան, «Հայաստան», 2001, էջ 225: 6 Տե´ս Հուշեր Ա.Շահմուրադյանի մասին, զեկուցում Շահմուրադյանի հետմահու հոբելյանի առթիվ, ինքն. 7 թերթ (4 փաթեթ), ԳԱԹ, Մարգարիտ Բաբայանի ֆոնդ, N 231: 7 Ա.Շահմուրադյանի մասին տե´ս Մաթևոս Մուրադյան, Հայ երաժշտությունը XIX դարում և XX դարասկզբում, Երևան, 1970, էջ 396-398: Ցիցիլիա Բրուտյան, Սփյուռքահայ երաժշտական մշակույթը, Երևան, 1982, էջ 300-301: Արմենակ Շահմուրադյան (Տարոնի սոխակը), կազմող` Խաչիկ Սաֆարյան, խմբագիր` Հենրիկ Բախչինյան, Երևան, 1998: Խաչիկ Սաֆարյան, Կոմիտաս սքանչելագործ, Երևան, 1999, էջ 49-58: Ռաֆայել Մարգարիտ Բաբայանը Արմենակ Շահմուրադյանի մասին 213 Մինչդեռ, մեր կարծիքով, այն կարևոր է և ուշադրության արժանի: Ստորև ներկայացնում ենք այդ զեկուցումը: «Սիրելի հայրենակիցներ և հայրենակցուհիներ Մեր պատուական Յանձնախումբը խնդրելով ինձի բարեկամիս Արմենակ Շահմուրատեանի սկզբնաւորութիւնը «Ֆաուստի» դերում Փարիզի մեծ օպերայում Ձեզի պատմել, գիտէր, որ տարիներ շարունակ իր խորհրդատու և օգնականը եղած եմ նրա երգեցողութեան դաստիարակութեան մեջ և քաջ գիտեմ, թէ ի՜նչ դժուարութիւններ ունեցած էր և իր մշեցու տօկունութեամբ, անյաղթելի եռանդով, մինչև իսկ ասեմ յամառութեամբ ոչ միայն շատ գոհացուցիչ կերպով աւարտեց Փարիզի կոնսերվատուարը, այլ և շատ յաջող սկզբնաւորութիւն ունեցաւ օպերայում: Ես պարզ յիշում եմ այդ երեկոն 27 յունուարի 1911թ. –Կարող էք երևակայել ներկայ եղող հայերի և իր բարեկամների յուզմունքը և ուրախութիւնը և հպարտութիւնը, երբ ամեն գործողութիւնից յետոյ համակրութիւնը կ’աճէր և այդ ներկայացումը կատարեալ յաղթանակ եղաւ մեր հայրենակցին Շահմուրատեանի համար: Թե ի՜նչ յուզմունք, ոյժ և եռանդ թափած էր մեր երգիչը աւելորդ է իսկ ծանրանալ, այնքան հասկանալի է ամենքիդ համար: Շաբաթներ նա ապրեցաւ ինչպէս տենդին մէջ, ահագին ֆիզիքական ոյժ կորցրեց, բայց վերջը այնքան հանգիստ էր, որ կը պատմէր ինձի, թէ հեռուէն բեմէն բոլոր բարեկամներին ճանաչեց դահլիճին մէջ և երբէք գլուխը չը կորցրեց յուզմունքից: Պարոն Չօպանեանը, որ այնքան մեր երիտասարդութեան նեցուկ եղած է և միշտ քաջալերած և Ա.Շահմուրատեանին անգին բարեկամը եղած է և կ’օգտուեմ «Անահիտի» մէջ տպուած քննադատութիւններից մի քանիսը Ձեզ հետ բաժնելով, որ աւելի ևս գնահատելի դառնայ Ձեզ համար այդ սկզբնաւորութիւնը: Այստեղ կանգ կ’առնեմ, կարծեմ, որ այսքանը Ձեզի գաղափար պիտի տայ, թէ ի՜նչ երգեցիկ ոյժ կորցրած ենք և մաղթենք բոլորս Արմենակ Շահմուրատեանին հոգեկան հանգստութիւն և առողջութիւն, որ իրեն այնքան կարևոր է» 8: Համբարյան, Սոխակ Տարոնա, Երևան, 2001, Աննա Ասատրյան, Արմենակ Շահմուրադյան, Նշանավոր ճեմարանականները, պրակ Բ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2009, էջ 297-307: 8 Հուշեր Ա.Շահմուրադյանի մասին, զեկուցում Շահմուրադյանի հետմահու հոբելյանի առթիվ, ինքն. 7 թերթ (4 փաթեթ), ԳԱԹ, Մարգարիտ Բաբայանի ֆոնդ, N 231: 214 Նիկոլայ Կոստանդյան Այնուհետև բանախոսը ներկայացրել է ֆրանսիական մամուլի արձագանքները, որոնք թարգմանաբար տպագրվել էին Արշակ Չոպանյանի հիմնադրած ու խմբագրած «Անահիտ» հանդեսի 1911 թվականի 1-ին և 2-րդ համարներում: «Հայազգի երիտասարդ թենորը՝ Շահ-Մուրատեան, որ Քոնսերվաթուարի շատ փայլուն աշակերտ մը եղաւ և որ այնտեղ ունեցած իր յաջողութիւններով ՊՊ. Մեսաժէի և Պրուսանի ընտրութեան արժանի հանդիսացաւ, Օփերայի բեմին վրայ իր սկզբնաւորութիւնն ըրաւ Ֆաուսթի մէջ: Երիտասարդ արուեստագէտը ի դերև չհանեց այն յոյսերը զոր հանրային մրցումներու մէջ իր ցոյց տուած յատկութիւնները ներշնչած էին: Իր ձայնը, որ շատ մասնաւոր հրապոյր մ’ունի և որ իր ոսկեզօծ «թէմպր»ին շնորհիւ բոլորովին արևելեան համեղութիւն մը կը ստանայ, շատ հաճելի եղաւ հասարակութեան: Պ. Շահ-Մուրատեան գիտէ արդէն զայն վարել վստահօրէն և ճաշակով: Զմայլելի «տըմիթէնթ»ներ ունեցաւ, վանկերը կը յօդէ պատուական կերպով, և անվախութիւնը չի պակսիր իրեն: Իր բարեձև արտաքինը, իր համակրելի ձեւերը իրեն համար կը կազմեն բեմական ձիրքեր, զոր փորձառութիւնը իրենց կատարելութեանը պիտի հասցէ: Իր գտած յաջողութիւնը շատ բուռն եղաւ»: (Լը Փըթի Փարիզիեն)9 «Երէկ իրիկուն, Պ. Շահ-Մուրատեան կ’երեւար առաջին անգամ Օփերան՝ Ֆաուսթի դերին մէջ: Անշուշտ շատ փորձառութիւն կարելի չէ պահանջել այս երիտասարդ թենորէն, որ թէպէտ լուրջ ուսումնասիրութիւններ ըրած կը թուի, սկսնակ մըն է՝ բառին ամբողջ նշանակութեամբ: Սակայն յաջողեցաւ շատ պաղարիւնութեամբ զսպել իր յուզումը և գնահատել տալ այն շատ իրական յատկութիւնները որոնց շնորհիւ Քոնսերվաթուարին մէջ առաջին մրցանակ մը ստացաւ: Այդ յատկութիւնները պիտի ընդլայնին հետզհետէ՝ երբ ինքնավստահութիւնն ու արհեստի քաջավարժութիւնը ստանայ աւելի մեծ չափով. վարժուելով Օփերայի սրահին, հետզհետէ հարկ եղած տարողութիւնը պիտի տայ իր երանգներուն, և անշուշտ՝ զինքը շրջապատող պատուական խորհրդատուներուն մէջ պիտի գտնուին իրեն ըսողներ որ նուազ թոյլ գնացքով մը երգէ: Բայց սա անտարակուսելի է, որ իր ձայնը շատ սիրուն թեմպր մը ունի, շատ համակրելի գոյն մը, և օտարականի թեթև հնչում մը զոր պահած է՝ չի վնասեր իրեն, ընդհակառա՛կն, և թէ շատ մը կտորներու մէջ ամենալաւ ճա- 9 Շահ-Մուրատեանի սկզբնաւորութիւնը, ԳԱԹ, Մարգարիտ Բաբայանի ֆոնդ, N 316: Մարգարիտ Բաբայանը Արմենակ Շահմուրադյանի մասին 215 շակի ապացոյցներ տուաւ: Հասարակութիւնը զինքն ընդունեցաւ շատ բարեկամութեամբ և ամենէն խրախուսիչ յաջողութիւնը շնորհեց իրեն»: (Քոմետիա) 10 «Պ. Շահ-Մուրատեանի սկզբնաւորութեան համար, երէկ իրիկուն Ֆաուսթ տուին Օփերան, առաջնակարգ խումբով մը. սկսնակը, որ շատ սիրուն ձայնով մ’օժտուած է, ամբողջ սրահին կողմէ՝ որ լեփլեցուն էր և շատ փայլուն՝ գտաւ ամենաջերմ ընդունելութիւն մը»: (Ֆիկարօ)11 Մ.Բաբայանն իրավացիորեն նկատում է, որ ներկա սերնդի ներկայացուցիչներից շատերի համար Շահմուրադյանի ձայնը մի առասպել լեգենդ է, որովհետև արդեն մի քանի տարի է, որ այդ ոսկի ձայնը հանգած է: «Բարեբաղդաբար իր disque’երը կան, մանաւանդ եկեղեցականները, որ կարող են գաղափար տալ այդ ձայնի ամբողջ գեղեցկութիւնը»,- նկատում է բանախոսը12: Մեր կարծիքով, սակայն, Մարգարիտ Բաբայանի այս զեկուցումը կարդացվել է ոչ թե Ա.Շահմուրադյանի հետմահու հոբելյանի ժամանակ, ինչպես նշված է Բաբայանի դիվանում, այլ 1939 թվականի մայիսի 7-ին տեղի ունեցած նրա հոբելյանական հանդիսության ընթացքում: Նկատենք նաև, որ Շահմուրադյանը վախճանվել է փարիզյան շքեղագույն սրահներից մեկում կազմակերպված այդ հանդեսից չորս ամիս անց` սեպտեմբերի 14-ին՝ առավոտյան ժամը 9-ին, Փարիզի արվարձան Արքեոյում և սեպտեմբերի 16-ին վերջին հանգրվանը գտել իր համար երկրորդ հայրենիք դարձած Ֆրանսիայի հողում՝ Արքեոյի գերեզմանատանը: Այսպես, Ա.Շահմուրադյանի հոբելյանական կենտրոնական մարմնի կողմից հրատարակված «Ա.Շահմուրատեանի յոբելեանը» հաղորդագրության մեջ մասնավորապես նշված էր, որ մեկ ամիս առաջ փարիզահայ մամուլի, մշակութային միությունների և գրողների միջև խորհրդակցության ժամանակ որոշվեց արժանավայել տոնել տաղանդավոր երգիչ Արմենակ Շահմուրադյանի հոբելյանը: «Այս յարգանքի ցոյցը տեղի պիտի ունենայ յառաջիկայ Մայիս 7ի Կիրակի օր, կէսօրէ վերջ ժամը 3ին Սալ Կավոյի մէջ: Շահմուրատեան անունը անբաժան մասնիկն է Կոմիտասեան արուեստին: Մին կերտեց, միւսն ալ զայն տարածեց: Տօնելով Շահմուրատեանի արուեստը, մենք, անգամ մը եւս մեր 10 Նույն տեղում: 11 Նույն տեղում: 12 Հուշեր Ա.Շահմուրադյանի մասին, զեկուցում Շահմուրադյանի հետմահու հոբելյանի առթիվ, ինքն. 7 թերթ (4 փաթեթ), ԳԱԹ, Մարգարիտ Բաբայանի ֆոնդ, N 231: 216 Նիկոլայ Կոստանդյան պաշտամունքը արտաբերած կ’ըլլանք հայ ազգային մեծափառ երաժշտութեան հանդէպ»13: Նշվում է, որ հոբելյանական հանդեսի ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից: «Ա. Բաժինը նուիրուած է բուն յոբելեանական մասին՝ ուր յարգանքի շատ կարճ ուղերձներ պիտի կատարեն Գեր. Հ. Սահակ Տէր Մովսէսեան, Օր. Մ. Բաբայեան, Պ.Պ. Ա. Չօպանեան, Շ. Միսաքեան, Օ. Պէրպէրեան, Հրաչ Զարդարեան եւ Հր. Բալուեան: Բ. Բաժինով՝ մեր բոլոր անուանի արուեստագէտներն եւ օտար երգիչները պիտի բերեն իրենց մասնակցութիւնը: Գ. Բաժնին մէջ պիտի լսուին Ա. Շահմուրատեանի սկաւառակները, ձայնատար գործիքներու օժանդակութեամբ, ու վերջապէս Դ. Բաժնով պիտի լսուի երգչախումբը»14: Հոբելյանական հանդեսին անդրադառնում է «Ապագան» իր «Արուեստագէտի տօնը» հոդվածում. «Այսօր Ա. Շահ Մուրատեան փակուած է արուարձանի մը անկիւնը, իր ընտանիքին եւ բարեկամներու անձնւէր խնամքներուն առարկայ, բայց զուրկ նիւթական բաւարար միջոցներէ: Տիկին Շահ Մուրատեանի դիմումին ընդառաջ երթալով փարիզահայ մամուլը եւ մշակութային միութիւններ մէկ քանի խորհրդակցութենէ վերջ որոշեցին կազմակերպել կիրակի օրուան յարգանքի ցոյցը, որ կարելի է ըսել թէ իր գտած ընդունելութեամբ պիտի կարենայ մասամբ նպատակին ծառայել: Հանդէսին յայտագիրը կազմուած էր երկու մասերէ, ուղերձներ եւ գեղարուեստական բաժին: Զանազան բանախօսութիւններէ ետք տեղի ունեցաւ գեղարուեստական բաժինը որուն կը մասնակցէին փարիզահայ սիրուած եւ տաղանդաւոր արուեստագէտներ: Յիշենք անոնցմէ օրք. Գոհարիկ Ղազարոսեանին (դաշնակ), Իրիս Պիւլպիւլեան (երգ), Պ. Պ. Ֆիլիփ Աղազարեան (ջութակ), Ժուան Նազարեանին (դաշնակ) եւ Ն. Մարգարեան (արտասանութիւն), ինչպէս նաեւ տիկ. Գեւոնեան՝ որ իր փափաքով երգեց Տարօնի ժողովրդական երգերը: Ունկնդրուեցան Շահ Մուրադեանի սկաւառակները եւ համերգը փակուեցաւ Սիփան-Կոմիտաս երգչախմբի մեկ քանի երգերով ղեկավարութեամբ Պ. Ա. Պարթեւեանի»15: Մեզ մնում է եզրակացնել, որ զեկուցումը Մ.Բաբայանը կարդացել է 13 Ա.Շահմուրատեանի յոբելեանը, ԳԱԹ, Մարգարիտ Բաբայանի ֆոնդ, N 316: 14 Նույն տեղում: 15 Արուեստագէտի տօնը, ԳԱԹ, Մարգարիտ Բաբայանի ֆոնդ, N 316: Մարգարիտ Բաբայանը Արմենակ Շահմուրադյանի մասին 217 հենց այդ հանդեսի առաջին բաժնում: Դա են վկայում նաև բանախոսի հետևյալ խոսքերը. «… մաղթենք բոլորս Արմենակ Շահմուրատեանին հոգեկան հանգստութիւն և առողջութիւն, որ իրեն այնքան կարևոր է» 16: Այսպիսով, կարծում ենք, որ Արմենակ Շահմուրադյանի մասին Մարգարիտ Բաբայանի այս հուշերը, մտնելով գիտական շրջանառության մեջ, կլրացնեն օպերային առաջին հայ երգչի մասին մեր պատկերացումները: ԱՄՓՈՓՈՒՄ Հոդվածում հեղինակը գիտական շրջանառության մեջ է դնում դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ Մարգարիտ Բաբայանի (1874-1968) հուշերը «հայկական Կառուզո», Փարիզի «Grand-opéra»-ի երգիչ, Տարոնի սոխակ Արմենակ Շահմուրադյանի մասին, որոնք գտնվում են Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում գտնվող Մարգարիտ Բաբայանի ֆոնդում: Հեղինակը բացահայտում է ու հիմնավորում, որ այդ զեկուցումը ոչ թե կարդացվել է Շահմուրադյանի հետմահու հոբելյանի առթիվ, ինչպես նշված է ֆոնդում (տե՛ս Մարգարիտ Բաբայանի ֆոնդ, N 231), այլ երգչի մահից չորս ամիս առաջ՝ 1939 թվականի մայիսի 7-ին, տեղի ունեցած նրա հոբելյանական հանդիսության ընթացքում: Բանալի բառեր - Մարգարիտ Բաբայան, Արմենակ Շահմուրադյան, Կոմիտաս:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...