Բարի լույս Հայոց աշխարհ🌞
Աստծո բարին,հիանալի օր բոլորիս...
Լավ օրը սկսում է բարի մտքերից և հաճելի գործերից։ Թող նոր օրը բերի հաջողություն․․․Ժպիտ, և... երջանկություն:Սեր, և... նոր ոգեշնչում:🙏

Բարությունը մարդու էության մի մասն է և Աստծու կողմից շատ թանկ է գնահատվում, ուստի տրամաբանական է, որ Աստված մեզ պատվիրում է «իրար հանդեպ լինել բարի» (Եփեսացիներ 4։32):

Բարության մասին բոլորիս պատկերացումները տարբեր են. յուրաքանչյուրս ինքն է որոշում բարություն անելու իր կերպը: Ժպտալը, լավ վերաբերմունքը, ապրումակցելը, փոխզիջման գնալը, օգնության ձեռք մեկնելը, անհրաժեշտության պահին կողքին լինելը, խորհուրդ տալը, ներելը, հասկանալը. այս բոլորը մեր կողմից բարության դրսևորումներ են, որ մենք ամեն օր կարող ենք ցուցաբերել դիմացինի հանդեպ:
Բարի եղի´ր բարություն արա առանց պահանջների, առանց սպասումների, երբեք ինքնանպատակ մի դարձրու այն:
Բարությունը ամփոփ սահմանում չունի. պետք չէ այն բանաձևել, քանի որ այդ դեպքում արժեզրկվում է և գործնականում բարությամբ ապրելը՝ դառնում անհնար:

    Комментарии

    Популярные сообщения из этого блога

    «ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...