Հանճարեղ Կոմիտասը...150

«...սիրտս լցուած է. եթէ չամաչեմ լաց լինելու ցաւերս շատացել են։ Տես աչքովդ, թէ ինչպէս մարդիկ ավերում, կործանում են պատիւ, անուն, եկեղեցի, սրբութիւն, ազգայնութիւն եւ ինչպէս գործիք են դառնում չարի ձեռին եւ ապա մի լցուիր, մի՛ լար, մի’ ողբա Խորենացու պէս, իր իսկ ողբով, այժմ նոյն պատկերն է մեր շուրջը եւ նորա ուրուականն է ողբում մեր անբուժելի ցաւերը»։ 
Հատուած մը Կոմիտասի անտիպ նամակներից Արշակ Չոպանեանին

Անչափ հետաքրքիր դրվագ Կոմիտասի կյանքից:
Ահա թե ինչ է գրում Կետրոնական վարժարանի սաներից մեկը՝ Վարդան ՊԵտոյանը, որին բախտ է վիճակվել լինել Կոմիտասի սաներից մեկը. «...Նա մի փոքրիկ հարված տվեց ձեռքին բռնած կամերտոնին և տանելով իր ականջին մոտիկ՝ ֆա ձայնը հանեց ու ամֆիթատրոնի առաջին նստարանի ծայրին նստող ուսանողներից սկսեց փորձել մեր ձայները»:
«Երբեք չեմ մոռանում այդ ֆա-ն,- գրում է Վարդանը,- որով Կոմիտասը հերթով և առանձին-առանձին բոլորիս արտասանել էր տալիս, բոլորս աշխատում էինք մեր լսողությունը ենթարկել պահանջին... Առաջին ուսանողի ֆա-ն երկու անգամ լսեց և «տրապիզոնցու լաճ ես» ասաց: Իրոք, այդ ուսանողը տրապիզոնցի էր... Երկրորդ ուսանողի ֆա-ն էր հնչում և նրա մի ֆա-ից հետո Կոմիտասը նրան. «տղա՛, վանեցի՞ ես» ասաց ուրախանալով: Մենք բոլորս զարմանքից հետզհետե շշմում էինք, ու երրորդ, չորրորդ ու հետագա ֆա արտասանողների որտեղացի լինելն ինքն էր ասում և ոչ ոքից չէր հարցնում: ...Կոմիտասը մեծանում, խորհրդավոր էր դառնում մեր աչքերի առջև իր՝ ձայների զարմանալի ճանաչողությամբ, ձայնի հետ օջախն ու ծննդավայրը ճանաչելով... Ես հազիվ առաջին ֆա-ն էի արտասանել, «ա՜, դու ծռերից ես»,- ասավ,- «ծուռ սասունցի»:Ավելի մեծ եղավ զարմանքս, երբ տեսանք, որ ամեն մի գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով: Այդ օրը Կոմիտասը մշեցի էր այնքան հարազատ, որքան բիթլիսցի, վանեցի, սասունցի կամ այլ գավառցի...»:

Կոմիտասը մոռացությունից փրկեց հայ գեղջուկի երգը: Նրա գործունեությունն այս տեսակետից համեմատելի է Մեսրոպ Մաշտոցի սխրանքի հետ:
Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի դիպուկ գնահատմամբ՝ «Ինչպես սուրբ Մեսրոպ քաոսեն դուրս բերավ և բյուրեղեց ձայները հայ բարբառին, և իր ազգին ու աշխարհին պարգևեց կոթողը հայերեն լեզուին, այնպես ալ Կոմիտաս վարդապետ՝ պեղեց,մաքրեց և լույս աշխարհ բերավ կույս աղբյուրը հայ երգին: Եվ բազում տարիներ,անդուլ, անհոգնաբեկ, միշտ նոր ավյունով ու ստեղծարար տենդով, այդ աղբյուրեն հայ երգին լույսը բաշխեց իր ժողովրդին»: 
Իր ողջ կյանքում նա հավաքում ու գրառում էր հայ ժողովրդական երաժշտությունը, քուրդ ու թուրք ժողովրդական երգերը նույնպես: Սակայն իր կենդանության օրոք դրանք ամբողջությամբ հրատարակելու հնարավորություն Կոմիտասը չունեցավ: 
Կոմիտասը համոզված էր՝ «ով ուզում է ստեղծել հայ կուլտուրական երաժշտություն, նա պիտի հիմք ընդունի ժողովրդական երգը, նա պիտի ղեկավարվի այդ երգի ոճական սկզբունքներով, այլապես նրա ստեղծած երաժշտությունը չի լինի հայկական երաժշտություն»:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...