Ժողովրդին պաշտպան կանգնող սրբեր ունենք



Հայոց Եկեղեցու Տոնացույցում և ժողովրդական պաշտամունքում առանձնահատուկ տեղ է գրավում սրբերի մի խումբ, որն ընդունված է անվանել ձիավոր ու զինավոր սրբեր, որոնք հինգն են ու բոլորն էլ բյուզանդական ծագմամբ։
Հայ ժողովուրդն իր ձիավոր և զինավոր սրբերի շարքում (սուրբ Թեոդորոս, սուրբ Մերկերիոս, սուրբ Մինաս, սուրբ Սարգիս, սուրբ Գևորգ) իրար կողքի է պատկերում Սուրբ Սարգսին ու Սուրբ Գևորգին՝ որպես արագահաս օգնականների և չարից ու վտանգից ազատարարների։ Ժողովրդական այս ըմբռնմամբ, նրանք՝ հայոց աշխարհի մշտարթուն այս երկու պահապանները, պատկերվում են իրար կողք, ինչպես նաև միասին են հանդես գալիս ժողովրդական մի շարք ստեղծագործություններում: Այս ըմբռնումը լավագույնս արտահայտվել է Սալահունյաց գավառում պատմվող հետևյալ ավանդությունում. «Մի օր լճափին հանգստացող հովիվները ջրի խորքից ձիու զորավոր խրխինջ են լսում և սարսափից ուշաթափվում են: Երբ ուշքի են գալիս, ավազների վրա տեսնում են ձիու սմբակների թարմ հետքեր:
Ասում են, թե սուրբ Սարգիսն ու սուրբ Գևորգը, այս լճի մեջ ապրող իրենց ձիերին հեծած, խելահեղ թափով հասնում են այնտեղ, ուր գլուխ է բարձրացնում և ավերներ է գործում չարը»։
Աղբյուր՝ Դևրիկյան Վ., «Ձիավոր սրբերի գանձարանային կանոնները»
Շողակն Արարատյան շաբաթաթերթ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...