Գիշերերգ



Ես ամբողջ գիշեր քեզ էի կանչում,
Քեզ էի հիշում ես ամբողջ գիշեր,
Ինձ ամբողջ գիշեր քո սերն էր տանջում,
Ախ էի քաշում ես ամբողջ գիշեր:
Ինչո՞ւ ես դրել գլուխդ բարձին,
Անցնող ժամերին չկա վերադարձ,
Արի չսպասենք մենք լուսաբացին,
Արթնացիր, թռչենք դեպի լուսաբաց:
Կյանքը տրվում է միայն մի անգամ,
Երկու կյանք երբեք չի ունեցել մարդ,
Վայելիր վերջին ակնթարթն անգամ,
Մի հանձնիր քնին ոչ մի ակնաթարթ:
Ինչո՞ւ ես դրել գլուխդ բարձին,
Անցնող ժամերին չկա վերադարձ,
Արի չսպասենք մենք լուսաբացին,
Արթնացիր, թռչենք դեպի լուսաբաց:
Լսել եմ սրտիդ զարկերը հեռու
Եվ ամբողջ գիշեր զրկվել եմ քնից,
Եթե իմ ձայնից չես արթնանալու,
Գոնե արթնացիր սրտիդ զարկերից:
Ինչո՞ւ ես դրել գլուխդ բարձին,
Անցնող ժամերին չկա վերադարձ,
Արի չսպասենք մենք լուսաբացին,
Արթնացիր, թռչենք դեպի լուսաբաց:
Համո Սահյան
1945

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...