Սուրբ լույս լեռ


Սուրբ Լույս լեռը համանուն լեռնաշղթայի լեռներից մեկն է։ Լեռնաշղթան սկսվում է Մնձուր-Բյուրակնյան լեռներից և մոտ 80 կմ երկարությամբ ձգվում դեպի հարավ, մինչև Մնձուր և Քղի գետերի միախառնման կետը։
Լեռները հարուստ են խիտ անտառներով ու քարայրներով։
Լանջերը անտառապատ են, խիստ զառիթափ և մասնատված խորը հովիտներով ու կիրճերով։ Զրբաժանային հատվածներում տարածված են լեռնային մարգագետիններ։ Լանջերից հոսում են բազմաթիվ սառնորակ աղբյուրներ։
Սուրբ Լույս լեռն անվանում էին նաև Զավակատուր, Միածին, Միածնում, Սրբլիս, Սուպլուս կամ Սուրբ Լուսա լեռ։ Լեռը ուխտատեղի է եղել տեղացի հայերի համար։ Մինչ այժմ Դերսիմցի քրդերն ու դավանափոխ եղած հայերի սերունդները բարձրանում են լեռան գագաթ և մոմ վառում։

Սրբլուս
Սուրբ լույս (Սրբլիս) լեռը

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...