2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:5



Քննեցե՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք. փորձեցե՛ք դուք ձեզ. չգիտե՞ք, թե Քրիստոս Հիսուս ձեր մեջ է, այլապես կլինեիք անպիտան։ Բայց հույս ունեմ, թե կիմանաք, որ մենք անպիտան չենք։ Եւ աղաչում
ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի.
ո՛չ որպեսզի մենք ընտիր երեւանք, այլ որպեսզի դուք բարին գործեք, հոգ չէ, թե մենք անպիտան թվանք. քանի որ չենք կարող հակառակել ճշմարտությանը։
ՀՈԲ 2:8
Եւ Հոբը խեցու մի կտոր առնելով՝ քերում էր թարախը. նստում էր աղբյուսում, քաղաքից դուրս։ Ու երբ այս դեպքից շատ ժամանակ անցավ, կինն ասաց նրան. «Մինչեւ ե՞րբ, դիմանալով, պիտի ասես,
որ համբերելու ես դեռ մի որոշ ժամանակ՝ փրկության հույս ակնկալելով։ Ահա ջնջված է հիշատակդ երկրի երեսից, ոչնչացված
են տղաներդ ու աղջիկներդ՝ իմ որովայնի ծնունդները, որոնց ես իզուր վաստակեցի տառապանքով։ Դու ինքդ էլ զազրելի որդերի մեջ նստած ես բացօթյա, իսկ
ես, մոլորված, ծառայի պես տնից տուն,
տեղից տեղ ընկած՝ սպասում եմ, թե ե՛րբ է արեգակը մայր մտնելու, որ հանգստանամ իմ տառապանքներից ու ցավերից, որոնք այժմ պատել են ինձ։ Արդ, մի խո՛սք ասա Տիրոջն ու մեռի՛ր»։ Եւ Յոբը նրան նայելով՝ ասաց. «Խոսեցիր ինչպես մի անզգամ
կին. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։
Եւ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ
էլ անզգամություն հանդես
բերեց Աստծու հանդեպ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...