Հայոց վրեժի աստվածները, դավաճաններին հատուցողները՝ Շահան Նաթալի և Սողոմոն Թեհլիրյան .




«Կպայթեցնես գանգը թիվ մեկ ազգասպանին,- ասում է Շահան Նաթալին Սողոմոնին,- և չես փորձել փախչիլ, կկանգնիս տեղդ ոտքդ սատակին վրա ու կհանձնվիս ոստիկաններուն, որոնք կգան ու կձերբակալեն քեզ»: (Շահան Նաթալի, Թուրքերը և մենք, Երևան 1992թ., էջ 12 ):
Նայեցի ժամացույցին , - հիշում է Թեհլիրյանը, - 10-ն էր: Ուհլանտ գնալու իր սովորական ժամը: Զենքը վերցրի` պատրաստ դուրս գալու: Հանկարծ նա հայտնվեց դռան մոտ և փղի ծանրությամբ սկսեց վար իջնել: Երբ դուրս ելա փողոց, դիմացի մայթով ուղվել էր դեպի Ուհլանտ: Սառը դատողությունն ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատվել ձեռքիցս, բայց և հուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ:
-Հասի՝ր, վազի՝ր, անցի՝ր մյուս մայթը ու շեղակի կռնակից, մեջքի՝ն, գլխի՝ն, շու՝տ, անցի՝ր փողոցը…
Մայթից իջա փողոց` ետևը անցնելու համար, բայց հանկարծ մի բան ետ մղեց ինձ, հազար անգամ պարզված բացորոշ բանն այդ պահին մեկից մեկ կասկածելի թվաց. նա է արդյոք…
-Անցիր դիմացը, դիմա'ցը, դիմա'ցը, ուղղակի ճակատի'ն, շու'տ, շու'տ վազի'ր…
Դիմացի մայթով հավասարվեցի նրան, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, ուսկից գնում էր նա: Ետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնաց` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու պահին Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց, միքիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ…
(Սողոմոն Թեհլիրյան, Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը, Երևան 1993թ., էջ 207 ):

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...