Ծագումով հայեր. Առլեն Ֆրենսիս
Առլեն Սարգսի Ֆրենսիս (Գազանջյան, անգլ.՝ Arlene Francis, 1908, սեպտեմբերի 17 – 2001, մայիսի 31), հայազգի ամերիկյան դերասանուհի, հեռուստաաստղ։ 1973-ին արժանացել է «Տարվա կին» տիտղոսին։
Ծնվել է Բոստոնում։ Սովորել է Նյու Յորքի Գիլդ դրամատիկական դպրոցում։ Արվեստի աշխարհ է մուտք գործել 1937-ին։ Աշխատել է ռադիոյում՝ ստեղծելով 11 անուն հաղորդումներ, թատրոնում (գլխավոր դերերով հանդես է եկել «Մորաքույր Ջենի», «Դանտոնի մահը», «Առյուծը ձմռանը», «Չին-Չին» և այլ ներկայացումներում), 1950-ից՝ հեռուստատեսությունում. ստեղծել է տասից ավել հաղորդումներ («Տունը», «Առլին Ֆրենսիս շոու», «Ինչ է իմ ասելիքը» և այլն), խմբագրել ԷնԲիՍի ընկերության «Հոմ» հեռուստահանդեսը։
Նկարահանվել է «Ֆեդորա», «Բեմահարթակի մարզիչը», «Մեկ, երկու, երեք», «Բոլորն իմ որդիներն են», «Ցնցեք նրանց բոլորին» և այլ ֆիլմերում։
Գրել է 3 գիրք («Այդ որոշակի անորոշությունը», «Հմայքի կախարդանքը»), որոնք մեծ հաջողություն են ունեցել։
Նրա անունն ընդգրկվել է «Ամերիկայի հռչակավոր կանայք» ժողովածուում (1975) և «Ով ով է ամերիկուհիների աշխարհում» տեղեկատու գրքում։ Կապված է եղել հայկական շրջանակներին։
Մահացել է Սան Ֆրանցիսկոյում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...