ԱՐՏԵՐԸ ՆԵՐԿՎԵՑԻՆ ԱՐՅՈՒՆՈՎ
___1915ԹՎ.ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Դանիել Վարուժանը:Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղր քաղաքի մոտ, մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին: 
---— «Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց»: 
----«Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ. Ահա գաղափարականը, որ զիս կ’ոգևորե և կըկանգնե. Արդ, միայն իրմով կ’ապրիմ, իրմով եմ հաղթական»: 
Դ. Վարուժան
ՁՈՆ
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
- Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
- Քեզի ընծա՜, մայր կարևեր - 
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ - 
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
- Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ - 
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:
ГЕНОЦИД--ВААН ОВСЕПОВИЧ ГРКИКЯН 2014 год.
40x60 см Масло Холст

Комментарии

  1. https://scontent.fevn5-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/76771581_1735912746542038_922286588354887680_n.jpg?_nc_cat=107&_nc_ohc=-MaZo3bppEIAQluWaUnGKEskIREcjM7li6-3MlNiJfkSxcc2Q6rkE2bfw&_nc_ht=scontent.fevn5-1.fna&oh=a0bd4981aa3ca26e6348e63c69f1ae63&oe=5E83E73B«Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց», -գրել է Դանիել Վարուժանը.

    ОтветитьУдалить

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...