«Սոնա յար» ենք երգում և չգիտենք, որ երգը հեղինակ ունի, և այդ հեղինակի անունը Կոմիտաս է: Կարծում ենք երգը հեղինակ չունի, ինչպես հեղինակ չունեն օդը, ջուրը, որոտը, ծաղիկն ու ծիածանը, մայրենի լեզուն:
Տարիներ էին պետք, ուսման ու աշխատանքի փորձի ու փորձության տարիներ, որպեսզի իմ սերունդը ճանաչեր ու հասկանար Կոմիտասին, որպեսզի հասկանար, թե ինչ ասել է «Գարուն ա, ձուն ա արել», որպեսզի հասկանար, թե ինչ ասել է «Սիրտս նման է էն փլած տներ»: Ու ճանաչեցինք, ու հասկացանք, ու լցվեցինք, ու հարստացանք Կոմիտասով:
Կոմիտասը դա Մե՛նք ենք, մեր Բնությո՛ւնը, մեր բնավորությունը, մեր պատմության Արիադնայի կծի՛կը, ժամանակներն իրար կապող ուղեցույց թե՛լը, մեր արվեստի անկեզ մորենի’ն, մեր սրտի «Սեզամ բացվի՛րը»:
Կոմիտասը մեր ոգու ինքնուրույն դրոշմն է, մեր հավիտենության վկայականն աշխարհի առաջ:
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ, 1969, 21 նոյեմբեր

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...