ՎԱՅՐԻ ԾԱՂԻԿ
Վայրի ծաղիկ, բայց ինչպե՞ս
Արևն ու ծովն ալ վըրադ
Դողացել են ու ըզքեզ՝
Մայրիկիդ հետ խանդակաթ
Գգվանքներով են ծածկեր
Վայրի ծաղիկ․ բայց որքան
Թափեր է լոյս երազներ
Աչքերուդ մեջ լուսընկան
Երբոր գյուղիդ երկինքեն
Քեզ կը դիտեր հիացմամբ
Օրօրցիդ մեջ՝ արդեն
Էիր լուսնակ մը անամպ։
Վայրի ծաղիկ, քեզ այսօր,
Շքեղ վարդեն ավելի,
Տենչով մը նոր ու հզոր
Քաղել, շնչել ուզեցի։
Վահան Թեքեյան (1878-1945)

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...