ԵՐԵՔ ՄԱՂ

Մի մարդ վազելով եկավ Սոկրատեսի մոտ և ասաց.
-Սոկրատես, լսե՞լ ես, թե ընկերդ ինչ է ասել քո մասին:
​-Մի րոպե սպասիր,-ընդհատեց նրան Սոկրատեսը,-արդյո՞ք երեք հանրահայտ մաղերով մաղել ես այն, ինչ հիմա ուզում ես ասել ինձ:
-Ի՞նչ մաղեր,-զարմացավ այցելուն:
-Առաջինը ճշմարտության մաղն է: Այն, ինչ ուզում ես ասել ինձ, արդյո՞ք ճշմարտություն է:
-Դե ...Չգիտեմ, ես այդպես եմ լսել:
-Փաստորեն դու չգիտես, ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Երկրորդը բարության մաղն է: Այն, ինչ ուզում ես պատմել ինձ իմ ընկերոջ մասին, արդյո՞ք բարի է:
-Հավանաբար ոչ:
-Այդպես… Ուրեմն դու ուզում ես ինչ-որ վատ բան ասել ինձ ընկերոջս մասին և համոզված չես, որ դա ճիշտ է: Այդ դեպքում մաղենք ասելիքդ ևս մի մաղով: Դա անհրաժեշտության մաղն է: Արդյո՞ք ինձ այդքան անհրաժեշտ է լսել այն, ինչ դու ուզում ես ասել:
-Ոչ ... Ամենևին անհրաժեշտ չէ:
-Ուրեմն պարզեցինք, որ քո ասելիքը զուրկ է ճշմարտությունից, բարությունից և անհրաժեշտությունից: Հիմա ասա ինձ խնդրեմ, իմ ինչի՞ն է պետք քո բերած լուրը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...