Սեր..❣️..սիրահարվածություն
Սեր, ես երազում եմ քեզ նման լինել, - հիացած կրկնում էր սիրահարվածությունը: - Դու ինձանից շատ ավելի ուժեղ ես:
- Իսկ դու գիտե՞ս, թե ինչում է իմ ուժը, - հարցրեց սերը՝ մտահոգ օրորելով գլուխը:
- Որովհետև մարդկանց համար դու ավելի կարևոր ես:
- Ոչ սիրելիս, – հոգոց հանեց սերը և շոյեց սիրահարվածության գլուխը: - Ես կարողանում եմ ներել. ահա թե ինչն է ինձ դարձնում այդպիսին:
- Դու կարո՞ղ ես ներել դավաճանությունը:
- Այո կարող եմ, որովհետև հաճախ հավատարմությունը գալիս է անգիտությունից, այլ ոչ թե չար մտադրությունից:
- Իսկ դու կարո՞ղ ես ներել անհավատարմությունը:
- Այո, անհավատարմությունը նույնպես, որովհետև անհավատարիմ լինելով և վերադառնալով՝ մարդը հնարավորություն է ստանում համեմատել և ընտրել առավել լավը:
- Կարո՞ղ ես ներել սուտը:
- Սուտը չարյաց փոքրագույնն է, որը հաճախ գալիս է անելանելիությունից, սեփական մեղքի գիտակցությունից կամ էլ կամենալուց ցավ չպատճառել, ինչը դրական ցուցանիշ է:
- Ես այդպես չեմ կարծում: Չէ՞ որ կան ուղղակի ստախոս մարդիկ:
- Իհարկե կան, սակայն նրանք ինձ հետ ոչ մի առնչություն չունեն, քանր որ նրանք չեն կարող սիրել:
- Իսկ դու էլ ի՞նչ կարող ես ներել:
- Կարոսղ եմ ներել չարությունը, քանի որ այն կարճատև է: Կարող եմ ներել կոպտությունը, քանի որ այն հաճախ կարող է պայամանավորված լինել վշտալից իրավիճակով, իսկ վիշտը հնարավոր չէ կանխատեսել և վերահսկել, քանի որ ամեն մեկը վիշտը տանում է յուրովի:
- էլ ի՞նչ:
- Կարող եմ ներել վշտի ավագ քրոջը՝ վիրավորանքը, քանի որ դրանք հաճախ բխում են միմյանցից: Կարող եմ ներել հիասթափությունը, քանի որ նրան հաճախ հաջորդում է տառապանքը, իսկ տառապանքը մաքրում է:
- Սեր, դու իրոք զարմանալի ես: Կարող ես ներել ամեն ինչ, իսկ ես առաջին իսկ փորձությունից մարում եմ կիսավառ լուցկու նման: Որքան եմ նախանձում քեզ:
- Դա էլ ճիշտ չէ: Ոչ ոք չի կարող ներել ամեն ինչ: Անգամ սերը:
- Սակայն դու քիչ առաջ բոլորովին ուրիշ բան էիր պատմում:
- Ոչ, այն ամենն ինչի մասին պատմում էի, իրոք կարող եմ ներել և ներում եմ: Սակայն աշխարհում կա մի բան, որ սերն անգամ չի կարող ներել, որովհետև այն սպանում է զգացմունքները, կրծում հոգին, տանում դեպի թախիծ և կործանում: Այնպիսի ցավ է պատճառում, որ անգամ մեծ հրաշքը չի կարող ամոքել: Թունավորում է շրջապատի կյանքը և ստիպում ինքամփոփվել: Վիրավորում է ավելի, քան դավաճանությունը և անհավատարմությունը և խոցում ստից ու վիրավորանքից էլ ավելի վատ: Դու դա կսասկանաս, երբ ինքդ բախվես դրա հետ:
Հիշիր, որ սիրո ամենամեծ թշնամին անտարբերությունն է:

Комментарии
Отправить комментарий