ՈՒ՞Մ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ «AVE MARIA»-Ի ՄԵՆԱՇՆՈՐՀԸ
Լատիներեն տեքստը՝
Áve, María, grátia pléna; Dóminus técum:
benedícta tu in muliéribus, et benedíctus
frúctus véntris túi, Iésus.
Sáncta María, Máter Déi, óra pro nóbis peccatóribus,
nunc et in hóra mórtis nóstrae. Ámen.
Հայերեն տեքստը՝
Ողջոյն քեզ, Մարիամ,
լի շնորհքով, Տէրն ընդ քեզ.
օրհնեալ ես դու ի կանայս
եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո՝ Յիսուս։
Սրբուհի Մարիամ, մայր Աստուծոյ,
բարեխօսեա՛ վասն մեր՝ մեղաւորացս,
այժմ և ի ժամու մահուան մերոյ.
ամէն։
«Ավե Մարիա» (լատ.՝ Ave Maria՝ Ցնծա՛, Մարիամ), կաթոլիկ եկեղեցու աղոթք՝ նվիրված Մարիամ Աստվածածնին: Աղոթքի անունը տեքստի առաջին բառերն են։ Այս աղոթքը անվանում են նաև «հրեշտակի ողջույն» կամ angelico salutatio: Քանի որ, ըստ Ավետարանիչների, երբ Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Մարիամին և ավետեց սուրբ հղացման (Ավետումն) լուրը, ողջունեց հենց այս արտահայտությամբ՝ «Ցնծա՛, Մարիամ»:
Ըստ եվրոպական ուսումնասիրողների, այս աղոթքը առաջին անգամ եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ երգեցողության է վերածվել՝ X դարում և իր վերջնական ձևն է ստացել XVI դարում։
Սակայն տեսնենք, թե ի՞նչ է գրում XIII դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։
Պատմիչը, գրելով VIII դարի հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային ու եկեղեցական գործիչ, Սյունիքի 22-րդ մետրոպոլիտ Ստեփանոս Սյունեցու վարքաբանությունը, նշում է, որ նա մի քույր ուներ, Սահակադուխտ անունով, որը մանկությունից ընդունել էր կույսի վարքը, առանձնացել էր Գառնու ձորի մի քարայրում և կյանքն անցկացնում էր անտանելի ճգնակեցությամբ։ Այս կույսը շատ հմուտ էր երաժշտության արվեստին։ Սահակադուխտը իր շուրջն էր հավաքել բազմաթիվ աշակերտների, որոնց սովորեցնում էր այդ արվեստին։ Նրա քարայրը վարագույրով բաժանված էր երկու մասի և ինքը վարագույրի հետևում նստած վարում էր իր դասերը։ Պատմիչը գրում է․ « [Սահակադուխտը] նաև ստեղծեց բազմաթիվ քաղցրեղանակ կցուրդներ ու մեղեդիներ, որոնցից մեկը՝ [նվիրված] սուրբ Մաիամին, որն իր անունով հորինեց։ Նա մեռավ ու այնտեղ էլ թաղված է գերեզմանում․․․»։
Այս տողերից հետևում է, որ աշխարհում առաջին «Ave Maia»-ի հեղինակը հայուհի կույս Սահակադուխտն է եղել, որը ապրել է VIII դարում․․․։

Комментарии
Отправить комментарий