ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ 13-րդ դար--«ՄՈՌԱՑՎԱԾ ՀՐԱՇՔ»
Կարմիր վանք՝ կարմիր քարից կառուցված լինելու պատճառով։
Ամենավաղ հիշատակությունը Թանահատի վերաբերյալ կապված է 9-րդ դարի առաջին կեսում Սյունյաց եպիսկոպոս Ստեփանոս Սյունեցու անվան հետ։ Ստեփանոս Սյունեցին Մոզում /այս հին բնակավայր ավերակները ներկայումս գտնվում են Մալիշկա գյուղի մոտ/ քարոզչության ժամանակ սպանվում է։ Նրա դին նախապես ամփոփում են Թանահատից ոչ հեռու գտնվող Արկազիի եկեղեցում, այնուհետև տեղափոխում են Թանահատ, որտեղ կար վանական միաբանություն։ Այս դեպքի վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում Մովսես Կաղանկատվացին, Կրակոս Գանձակեցին և Ստեփանոս Օրբելյանը։
Թանահատի վանական համալիրը գտնվում է Վայոց ձորում, Վերնաշեն գյուղից երեք կիլոմետ դեպի արևելք, ձորակի ձախակողմյան բլրակի վրա։ Վանական համալիր հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ ։
Թանահատը գտնվում է Պռոշյանների կալվածքում: Կառուցվել է Պռոշ իշխանի հրամանով ու միջոցներով, և ավարտվել 1279թ-ին:
Եկեղեցու գմբեթի թմբուկի հարավային պատուհանի գլխին չորս անջատ տառերով գրված է շինության թվականը` Թ/ՎԻՆ/: ՉԻԲ: /1273/:
Միջնադարում Թանահատը համարվել է Հայաստանի նշանավոր վանական համալիրներից, կրթամշակութային օջախներից մեկը։ Նրա դերը և նշանակությունը էլ ավելի է մեծացել հատկապես 13-րդ դարում, երբ Վայոց ձորի մի մասը անցնում է Պռոշյան իշխանական տան հովանու ներքո։ Որոշ ուսումանսիրողներ կարծում են, որ Թանահատում է գործել Գլաձորի համալսարանը։ Վերջինիս հետ կապված 1969-70 թթ. Ի. Ղարիբյանի գլխավորությամբ այստեղ իրականացվել է հնագիտական պեղումներ, որի ժամանակ ի հայտ են եկել հողի տակ մնացած բազմաթիվ շինությունների մնացորդներ։
Ստեփանոս Օրբելյանը նշում է Թանահատ անվան առաջացման հետևյալ տարբերակը. տեղի վանականները ապրում էին խստակենցաղ կյանքով, և նույնիսկ իրենց զրկել էին թանից, այդ իսկ պատճառով վանքը կոչվել է Թանահատ, այսինքն թանից զրկված, կտրված, հատված։ Շրջանառվում է նաև այն վարկածը, որ այստեղ ժամանակին եղել է հեթանոսական մեհյան և որ Թանահատ անունը անմիջական կապ ունի Անահիտ աստվածուհու անվան հետ։ Աղբյուրներում հիշատակվում է նաև Թանահատների վանք, Թանադե , Թանատ տարբերակներով։
Վանքը հարուստ է քանդակներով. հարավային պատի վրա, արտաքին կողմում պահպանվել են արևի ժամացույցը, բայց առանց հայկական տառերի: Սրանից վեր` դեմ առ դեմ` երկու կանգուն աղավնի, իսկ դեպի արևմուտք` ճանկերում կաքավ բռնած բազե: Կաթողիկեի հարավային կողմից` մագիլներում խոյ բռնած արծվի քանդակ է: Սրանից դեպի արևմուտք` առյուծ` ճիրաններում խեղդամահ արվող ցուլ: Նույն գմբեթի մյուս կողմերի վրա քանդակված են եզան, առյուծի գլուխներ և երկու աղավնի:
Ս. Ստեփանոս եկեղեցու հյուսիսային կողմից կառուցված է մի ուրիշ եկեղեցի, որը կոչվում է Ս. Նշան, մուտքի ճակատակալ քարի վրա` որսի տեսարանով:
Վանքի բակում կան վանականների, սպասարկող կազմի, բնակարանների և տնտեսական բնույթի շենքերի ավերակներ: Ոչ հեռու գտնվում է գերեզմանատունը:
Վանքը իր շրջապատի հետ միասին վերջին անգամ վերանորոգվել է Գլաձորի համալսարանի հիմնադրմանը նվիրված 700-ամյակի տոնակատարության կապակցությամբ` 1984թ.-ին:Թանահատի վանք

Комментарии
Отправить комментарий