Այսօր Մեծ Աշուղի՝ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ծննդյան օրն է:
Եղիշե Չարենց
Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ.
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր -
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:
Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր - Վարդստանի, Շիրազի պես, -
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, - երգս ուրախ պիտի ասեմ:
Աշխարհը մե բաղ է, գոզալ, - նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, -
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա'ղ պիտի ասեմ:
Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, -
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո'ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ, -
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:https://www.youtube.com/watch…

Комментарии
Отправить комментарий