Անդրադարձ. ՀՀ 100-ամեակ
Հովհաննես Քաջազնունու ղեկավարած պատվիրակությունն ԱՄՆ-ում, 1919թ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ պաշտոնական պատվիրակությունը 1919 թ. աշնանը Փարիզից մեկնել էր ԱՄՆ-ը՝ ազատ, անկախ և միացյալ Հայաստանի առաջին ղեկավար Հովհաննես Մաթևոսի Քաջազնունու գլխավորությամբ։ ՀՅԴ պատմության թանգարանի արխիվում պահվող այս բացառիկ լուսանկարի կենտրոնում կանգնած են պատվիրակության զինվորական առաքելության հրամանատար Հայկ Բոնապարտյանը, զորավար Անդրանիկ Օզանյանը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, զորավար Հակոբ Բագրատունին, պատվիրակության զինվորական առաքելության փոխհրամանատար Միքայել Տեր-Պողոսյանը, նրանց հետևում են կանգնած ՀՀ ֆինանսների երկրորդ նախարար Արտաշես Էնֆիաջյանը, պրոֆեսոր Աբրահամ Տեր-Հակոբյանը, ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, որի հետևում էլ կանգնած են ՀՀ խորհրդարանի պատգամավոր, ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Գարեգին Փաստրմաջյանը (Արմեն Գարո), ՀՀ առաջին ու երկրորդ վարչապետներ Հովհաննես Քաջազնունու և Ալեքսանդր Խատիսյանի անձնական թիկնապահ ու քարտուղար, Հայոց բանակի սպա Սուրեն Մելիքյանը (ՀՀ ֆինանսների փոխնախարար Համբարձում Մելիքյանի որդին) և գյուղատնտես Արտեմ (Հարություն) Փիրալյանը։ Ազատագրված ու անկախացած Հայրենիքից առաջին անգամ ԱՄՆ-ը ժամանած բարձրաստիճան հյուրերին էլ շրջապատել են խանդավառված ամերիկահայերը։
Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական պատուիրակութիւնը 1919թ. աշնանը Փարիզից մեկնել էր ԱՄՆը՝ ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի առաջին ղեկավար Յովհաննէս Մաթեւոսի Քաջազնունու գլխաւորութեամբ: ՀՅԴ պատմութեան թանգարանի արխիւում պահուող այս բացառիկ լուսանկարի կենտրոնում կանգնած են պատուիրակութեան զինուորական առաքելութեան հրամանատար Հայկ Բոնապարտեանը, զօրավար Անդրանիկ Օզանեանը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, զօրավար Յակոբ Բագրատունին, պատուիրակութեան զինուորական առաքելութեան փոխհրամանատար Միքայէլ Տէր Պօղոսեանը, նրանց հետեւում են կանգնած ՀՀ ֆինանսների երկրորդ նախարար Արտաշէս Էնֆիաջեանը, պրոֆեսոր Աբրահամ Տէր Յակոբեանը, ՀՀ առաջին վարչապետ Յովհաննէս Քաջազնունին, որի հետեւում էլ կանգնած են ՀՀ խորհրդարանի պատգամաւոր, ԱՄՆում ՀՀ առաջին դեսպան Գարեգին Փաստրմաջեանը (Արմէն Գարօ), ՀՀ առաջին ու երկրորդ վարչապետներ Յովհաննէս Քաջազնունու եւ Ալեքսանդր Խատիսեանի անձնական թիկնապահ ու քարտուղար, Հայոց բանակի սպայ Սուրէն Մելիքեանը (ՀՀ ֆինանսների փոխնախարար Համբարձում Մելիքեանի որդին) եւ գիւղատնտես Արտէմ (Յարութիւն) Փիրալեանը:
Ազատագրուած ու անկախացած հայրենիքից առաջին անգամ ԱՄՆը ժամանած բարձրաստիճան հիւրերին էլ շրջապատել են խանդավառուած ամերիկահայերը:
Ի դէպ, պէտք է նշել, որ ԱՄՆում 1919-1920 թուականներին գտ-նուող մեր նորանկախ պետութեան պատուիրակութիւնը ճոխ ընդունելութեան արժանացաւ ԱՄՆ կառավարութեան կողմից, անգամ Նիւ Եորքի Մեդիսոն պողոտայում բացուեց պատուիրակութեան պաշտօնական գրասենեակը՝ Յովհաննէս Քաջազնունու անունով, որի ցուցանակի եւ շէնքի լուսանկարները եւս պահպանուել են, նաեւ նրանց հետ հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղարներ Ռոբերտ Լանսինգը եւ Բէյնբրիջ Քոլբին, մի շարք կոնգրեսականներ, սենատորներ, նախարարներ, նահանգապետներ, քաղաքապետներ եւ այլք, իսկ 1920թ. Ապրիլին ԱՄՆ պաշտօնապէս ճանաչեց Հայաստանն իբրեւ քոյր հանրապետութիւն:
Պատուիրակութեան մի քանի անդամներ այցելեցին Քեմբրիջ քաղաքի Հարվարդի համալսարան՝ ծանօթանալու այդ հին կրթոջախին, ստեղծելու համագործակցային կայուն յարաբերութիւններ, որպէսզի Հայաստանում բացուելիք առաջին պետական բուհը՝ Հայաստանի համալսարանը եւս այդպիսի բարձր չափանիշների հիման վրայ զարգանար, ինչպէս նաեւ պետութեան հաշուին հայ ուսանողները կարողանային մեկնել Հարվարդում ուսանելու:
Շրջայցից յետոյ համալսարանի ղեկավարութեան հետ համատեղ լուսանկարուեցին եւ այդ լուսանկարը եւս հասել է մեզ: Հայաստանի առաջնորդ Յովհաննէս Քաջազնունին բացառիկ հնարաւորութիւն ունեցաւ շրջելու ԱՄՆ մի շարք քաղաքներում, օրինակ՝ Վաշինգտոն, Նիւ Եորք, Ֆիլադելֆիա, Բոստոն, Դետրոյթ, Չիկագօ, Լոս Անջելես, Ֆրեզնօ եւ այլն, հանդիպելու տեղի հայ համայնքների հետ, որոնք մեծ ցնծութեամբ էին ընդունում իրենց յօշոտուած, բայց վերածնուող հայրենիքի առաջին ղեկավարին եւ խոստանում էին անպայման վերադառնալ ընդլայնուող միացեալ Հայաստան:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...