ՅԱՅՍՄԱՒՈՒՐՔ, Կ.Պոլիս, 1730։
«Յայսմաւուրք» ժողովածուն Հայ եկեղեցու ծիսական գրքերից մեկն է: Այն պարունակում է նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանություններն ու վարքերը, ինչպես նաեւ տերունական տոների մասին հոդվածներ, եւ նախատեսված է ամենօրյա ընթերցումների համար եկեղեցում ժամերգություններից առաջ կամ հետո:
Հայսմավուրք կամ Յայսմաւուրք (հուն.՝ menaia - ամսականներ) – XIII դարից կիրառվող այս անվանումը ծագել է գրաբարյան «Յայսմ աւուր»` «այս օրը» բառակապակցությունից, ինչով սկսվում է սրբերի պատմությունը՝ ծիսամատյան, որը պարունակում է սրբերի կյանքի (վարքի) և նահատակության (վկայության) պատմությունները։ Դրանք հավաքվելով՝ գրի են առնվել IV դ.` Եվսեբիոս Կեսարացու կողմից:
Հայոց Հայսմավուրքը կազմավորվել է V–XV դդ. ընթացքում։ Դրան զգալիորեն նպաստել է հունաց Հայսմավուրքի հայերեն թարգմանությունը (991թ.), որը կատարել է Հովսեփ Կոստանդնուպոլսեցին։ Հատկապես կարևոր է եղել Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կազմած Հայսմավուրքը, որը, ենթարկվելով զանազան փոփոխությունների, ժամանակի ընթացքում ձեռք է բերել կայուն նկարագիր և ծիսամատյանի տարբեր խմբագրումների հիմք դարձել։
«Յայսմաւուրք» ժողովածուն Հայ եկեղեցու ծիսական գրքերից մեկն է: Այն պարունակում է նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանություններն ու վարքերը, ինչպես նաեւ տերունական տոների մասին հոդվածներ, եւ նախատեսված է ամենօրյա ընթերցումների համար եկեղեցում ժամերգություններից առաջ կամ հետո:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...