կդատեք»։ թաղված է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում, Խենթի գերեզմանի աջ կողմում) — Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար /լրիվ գեներալ, 1920 թ./, նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղարը և զինակիցը:
1904 թ-ին մասնակցել է Սասունի հերոսական մարտերին: 1906-1907 թթ-ին կանգնել է Եփրեմ Խանի կողքին և մասնակցել Իրանի սահմանադրական հեղափոխության մարտերին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Առաջին գնդի վաշտապետ: Մասնակցել է Դիլմանի ճակատամարտին և վիրավորվել: Կռվել է Կարսի, Ալեքսանդրապոլի, Ախալքալաքի ճակատներում: Կամավորական զորամասեր է կազմակերպել Ալաշկերտում: 1918-1920 թթ-ին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի 3-րդ բրիգադի կամավորական խմբերից կազմված գնդի հրամանատար: Գնդի կազմում կենտրոնացվել էին գրեթե բոլոր խմբապետներն իրենց խմբերով: Գունդը 1920 թ-ին ակտիվ մասնակցություն է ունեցել Կարսի ռազմաճակատում ծավալված ռազմական գործողություններին: 1921 թ-ի փետրվարյան ապստամբության ժամանակ բոլշևիկների դեմ կռվել է Արտաշատի ճակատում, անկասելի գրոհով փախուստի է մատնել Երևանի գերեզմանոցներին հասած բոլշևիկներին: 1921 թ-ին անցել է Թավրիզ, ամուսնացել: Երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: 1927 թ-ին մասնակցել է Զորավար Անդրանիկի հուղարկավորությանը և նվեր ստացել Զորավար Անդրանիկի ծխախոտատուփը: 1933-1947 թթ-ին բնակվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Մարսելում հաստատվելուց անմիջապես հետո ընտրվել է Մարսելի դեմոկրատական ճակատի նախագահ: Մարսելի "Տարոն" տպարանում հրատարակվել է քարտեզ "Տարոնի Առյուծ Զորավար Սմբատի երգը" մակագրությամբ: 1941 թ-ին Մարսելում գրել է "Հիշողություններ Հայրենիքի մասին" իր հուշերը: 1941-1945 թթ-ին եղել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում գերմանացիների դեմ ծավալված պայքարի ղեկավարներից մեկը և կապ է հաստատել դիմադրության շարժման ղեկավարներից Միսաք Մանուշյանի հետ: 1947 թ-ին, հավատալով խորհրդային պրոպագանդային` ներգաղթել է Խորհրդային Հայաստան և պահակություն է արել Կոմիտասի այգում: Իր հուշերն են հիմք ծառայել Խաչիկ Դաշտենցի "Ռանչպարների կանչը" վեպի /Երևան, 1979 թ., 523 էջ/ համար:
Պարգևատրվել է ցարական երկու խաչով և մեկ մեդալով:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...