Հայաստանի առաջին Հանրապետություն-100
ԴՐԱՍՏԱՄԱՏ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԿԱՆԱՅԱՆ
(1883 մայիսի 1, Իգդիր – 1956թ. մարտի 8, Բոստոն, ԱՄՆ)
Ծնվել է Սուրմալուի գավառի կենտրոն Իգդիրում։ Սովորել է Երևանի ռուսական գիմնազիայում։ 1904թ. ընդունվել է զինվորական ուսումնարան, սակայն հեղափոխական շարժումներին մասնակցելու համար հեռացվել ուսումնարանից, առանց լրիվ դասընթացը ավարտելու։
1905-ին 22-ամյա Դրաստամատը Նիկոլ Դումանի հրահանգով սպանեց Բաքվի նահանգապետ Նակաշիձեին, որը կազմակերպում էր հայ-թաթարական ընդհարումներ՝ ձգտելով նրանց հեռու պահել ցարիզմի դեմ ընդհանուր պայքարից։ Մինչ այդ Դրաստամատը Հայկ Բժշկյանցի (Գայի) հետ մահափորձ էր կատարել Կովկասի փոխարքա Գոլիցինի դեմ (1903թ.), որի հրամանով փակում էին հայկական դպրոցները։ 1907թ. հունիսին ահաբեկել է հայ և վրաց ժողովրդի դահիճ Ալիխանով Ավարսկուն։
1908թ. Դրաստամատն անցել է Արևմտյան Հայաստան՝ Բայազետ, ակտիվորեն մասնակցել ֆիդայական շարժմանը։ 1914թ. նշանակվել է կամավորական 2-րդ ջոկատի հրամանատար (ուղղությունը՝ Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան)։ Կովկասի փոխարքայի գրասենյակի հատուկ բաժնի պետ գեներալ Պիսարևսկին գրում է.
«Հայ կամավորները հրաշք էին գործում ոչ միայն մարտական խնդիրների սատարման օրինակով, այլ նաև արդյունքներով»։
Գեներալ Կուլեբյակինը (հետագայում՝ ռազմական պատմաբան) ընդգծել է Դ.Կանայանի անձնական քաջությունն ու հավատարմությունը ռուսական զենքին։
1917թ. Դ. Կանայանը Հայ Ազգային Խորհրդի կողմից նշանակվում է Հայկական կորպուսի կոմիսար (հրմ.՝ Թ. Նազարբեկյան)։
1918թ. ղեկավարել է Բաշ Ապարանի հաղթական ճակատամարտը։ Լինելով ռուսական կողմնորոշման ջատագով, 1920թ. օգոստոսի 10-ին համաձայնություն կնքեց Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանի հետ՝ ապահովելով Կարմիր բանակի մուտքը Հայաստան։ 1920թ. նոյեմբերին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար, իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ Կարմիր բանակի հրամանատար, սակայն դժգոհ Ստալինի հակահայ քաղաքականությունից՝ հեռացել է արտասահման։
ՄԵԾԵՐԻ ՎԵՃԸ.
Դրոն ու Նժդեհը հաճախ էին միասին զրուցում, երբեմն նաեւ վիճում ազգային բազմաբնույթ խնդիրների ու ծրագրերի շուրջ: Այդպիսի մի խոսակցություն հետեւյալ վերջաբանն է ունեցել:
1914թ. Դրոն կամավորական 2-րդ ջոկատի հրամանատարն էր, իսկ Նժդեհը՝ նրա տեղակալը։Դրոն ու Նժդեհը հաճախ էին միասին զրուցում, երբեմն նաեւ վիճում ազգային բազմաբնույթ խնդիրների ու ծրագրերի շուրջ:Երկուսն էլ սկզբունքային, երկուսն էլ բանավեճի վարպետ։ Ու նրանց բոլոր վեճերը ավարտվում էին թեյի, երբեմն էլ գինու բաժակի շուրջ՝ մեծերին վայել վերջաբանով։Այդպիսի մի խոսակցություն հետեւյալ վերջաբանն է ունեցել:։
-Դրո ջան, կենացդ, էդ ինչ լավ հայոց պատմություն գիտես, ինչ լավ էլ պատմում ես…
-Նժդեհ ջան, կենացդ, էդ ինչ լավ ես խոսում. բոլոր լեզվագետները քեզնից պիտի շարահյուսություն սովորեն։
Մեզ մնում է նրանց օրինակել ու մեկ էլ զարմանալ… որտեղից են նրանք սովորել Հայոց պատմությունն ու լեզուն, երբ երկուսն էլ ռուսական կրթություն ունեին…

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...