Երբ գարնան սկիզբն ազդարարվում է, և առաջին ձնծաղիկն իր խոնարհ գլուխը վեր է բարձրացնում ու ակնթարթների մեղեդու ներքո պար բռնած ծաղկում և ժպտալով նայում արեգակից հոսող լուսաթափանց շողերին, այդ տեսարանից մարդու հոգին բերկրությամբ և ուրախությամբ է լցվում, որովհետև ամենուր գարնանային շունչն է տարածվում` երփներանգ ծաղկունքով ներկելով դաշտերն ու ձորերը, անտառներն ու այգիները: Մարդու համար խնդությամբ լեցուն մի պարգև է բնության հրաշագեղ ծաղկման խորհրդին հաղորդակից լինելը, ուր գարնանային ծաղիկների բույրն անհատի ցամաքած հոգին կյանքի վերանորոգման թրթիռներով է լցնում ու ներշնչում: Բայց մենք չենք նկատում, որ գարնանային այս հրաշագեղությունը կապված է սրբության խորհրդի հետ, որովհետև այդ երփնալույս զորության շնորհիվ է, որ աշխարհը կյանք է առնում:
    Լույսի, սիրո ու սրբության մեջ են կյանքի իմաստն ու շունչը--------------------------- Աստված գարնան միջոցով ամեն անգամ մեզ ցույց է տալիս, որ կյանքը սրբության մեջ է, բայց մենք չենք հասկանում, որովհետև մեղքի շղարշն այնպես է պատել մեր տեսողությունը, որ մահվան, ունայնության ուղին ընդունել ենք իբրև բնական ու ճշմարիտ ուղի: Հետևաբար, կարծրացած մեր սրտերը, որ փոխվել չեն կամենում, փշրվում են ժամանակի սլաքների հարվածներից և, չգտնելով գարնանային հոգևոր ծաղկունքը, տառապանքով ու ցավով պարուրվում: Ինչպես ասում էր մի հոգևոր անձ, երբ աշխարհի հետաքրքրություններով տարված ապրում էի, կարծում էի, թե կյանքն այդտեղ է, սակայն երբ ամեն անգամ մահվան շունչը գալիս էր ու որևէ մարդու փոշիացնում, սկսեցի փնտրել ապրելու իմաստի պատասխանը և տեսա, թե ինչպես է աստվածային սրբության արարչագործ արվեստի ձեռագիրը գարնանային բողբոջների արթնությունը կյանքի վրձնով գծագրում ու գունազարդում և բացահայտում, որ լույսի, սիրո ու սրբության մեջ է կյանքի իմաստն ու շունչը։

    Комментарии

    Популярные сообщения из этого блога

    «ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...