ՄՈՒՇԸ ԳԻՇԵՐՈՎ❣️30՚07՚2018ԹՎ՚
Մուշ,.... քաղցր Մուշ.
Ավանդույթի համաձայն ,արդեն չգիտեմ էլ,թե որերորոդ անգամ ,անկախ ժամից ,երբ երեկոյան հասնում ենք Մուշ,ես պարտադիր զբոսնում եմ Մուշում...ներքին զգացումը անբացատրելի է,կարծես իմ հայրենի ծննդավայրում լինեմ:
Մուշը գտնվում է Մեղրագետի ձախակողմյան վտակ Մուշ գետի ափերին: Հարավում բարձրանում են Հայկական Տավրոսի Սասունի լեռները` Տիրնկատար և Կորդուխ Լեռ գագաթներով: XX դ. սկզբին ուներ շուրջ 25000 բնակիչ, որից 9000 հայեր: Այստեղ գործել են Սբ. Ավետարանաց, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կիրակոս, Սբ. Հարություն, Սբ. Սարգիս, Սբ. Մարինե, Սբ. Ստեփանոս, Սբ. Փրկիչ եկեղեցիները և երկու մզկիթ: Այս եկեղեցիներից ամենաշքեղն ու գեղեցիկը Սբ. Մաիրնեն էր, իսկ ամենահինը Սբ. Փրկիչը, որը հիշատակվում էր 851-52թթ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...