Հայկական հետքեր...
Կայսերիի կենտրոնական հատվածում, որտեղ գտնվում է հին քաղաքը, որտեղ պահպանված է մի ամբողջ հայկական թաղամաս: 19-րդ դարում այստեղ ապրել են հայ մեծահարուստների` Էֆենդիաղլարների, Դուլգերօղլուների, Գուրբազների, Կոմյուչուղլիների, Բեզիրչիօղլուների ընտանիքները:
Այսօր պահպանվել են ժամանակին այստեղ ապրած յոթ հայ մեծահարուստների տները...բնականաբար ազգանունների վերջավորությունները փոփոխվել են:
Կայսերի (Կեսարիա) քաղաքը Շամիրամի կախովի այգիներն է հիշեցնում: Կտրատված բարձունքներից կախված կանաչ այգիները զմրուխտե ճարմանդներ են քաղաքի բարձադիր գոտիներում, որտեղ ձգվում են բնակելի թաղամասերը:
Կայսերին ժամանակին բաղկացած է եղել չորս թաղմասերից` երկու հայկական, երկու հունական: Հայկական թաղամասն ունեցել է յոթ եկեղեցի, որոնցից պահպանվել է ընդամենը մեկը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...