ացնե՝հայրի՛կ, հայրի՛կ:Հայրը վեր կվազե:<<Դարձու՛ր զիս>>,-կմրմնջե հիվանդը:Եվ երբ հայրը կդարձնե զայն մյուս կողմին վրա,Պետրոսը գոհունակության հառաչ կարձակե.<<Օ՜խ,կարծես արքայություն գացի եկա>>:
Կամաց-կամաց բոլոր տնեցիները կարթնանան և շրջանակ մը կուգան կազմել հիվանդին անկողնին բոլորտիքը:Պետրոս ամենուն վրա կպտտցնե իր մարած նայվածքը և Հարությունը նշմարելով՝կըսեն անոր.<<Եղբա՛յր,քանի մը կտոր բան գրեր եմ,ջանա՛,որ հրատարակվին,չեմ ուզեր,որ հիշատակս կորսվի>>:Հետո նորեն նայվածքը կպտտցնե ամենուն վրա և կըսե.<<Ամենքդ ալ աչքիս աղվոր կերևաք կոր շատ աղվոր կեևաք կոր>>:Պետրոս շարժումով մըն է,որ կըսե իր վերջին <<մնա՜ս բարովը>>՝ձեռքը երեք անգամ ճակտին տանելով հանդարտորեն:Երրորդ հեղուն ձեռքը օդի մեջ առկախ կմնա...
ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ
Իսկ Դուրյանի կրտսեր եղբայրը` Միհրանը բանաստեղծի մահվան գիշերն այսպիսի երազն է տեսնում. «…Կը տեսնե Պետրոսը, որ իր պարսկական շալը ուսերն առած, դանդաղորեն դեպի տուն կուգա: Միհրան քար մը կը նետե անոր ու կըսե. «Ինչու՞ գինովի պես կը քալես»: Եվ ահա Պետրոսը կապուտ աչքերով կնոջ մը կը փոխվի, որ վերմակներու առջև կը երկրպագե»:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...