Համբուրում եմ նրա հոգու աչքերը
Երբ նա բռնում է ձեռքս, ես այնպես եմ խաղաղվում, ինչպես նորածինը իր անհոգ ու խաղաղ քնի մեջ։ Ես մոռանում եմ, որ ապրում եմ իրականության մեջ, ես մոռանում ամեն ինչ, ասես այլ մոլորակի վրա եմ ապրում, կամ այլ աշխարհում։
Մինչ ես երջանկությունից խենթացածս թռվռում եմ նրա կողքին և ցույց եմ տալիս ընկնող աստղը, նա արդեն հասցրած է լինում մտքում երազանք պահել, որ հոգիս հավերժ ժպտա։
Երբ նա ինձ ցույց է տալիս դժվարությունից դուրս գալու ուղին, հոգիս ժպտում է, ուրախանում եմ, որ նա էլ է ճանաչում Աստծուն։
Նրա շնորհիվ ես ձերբազատվում եմ իմ բոլոր վախերից, նրա խոսքերում վախս այնքան փոքր ու չնչին է դառնում, իսկ ես այնքան մեծ ու հզոր, որ կարծես թե ես եմ վախիս վախ ներշնչում։
Նա խաղաղեցնում է ինձ, պաշտում եմ նրա մեջ խաղաղի շատությունը։ Համբուրում եմ նրա հոգու աչքերը, որ կարողանում է նույն սրությամբ տեսնել հոգուս խռովքն այնպես, ինչպես ներկայության ժամանակ։
Նա հիմա էլ, հենց այս պահին բռնեց ձեռքս, ասես հեռվից հեռու զգում էր, որ իր կարիքն ունեմ, և որ հոգիս խաղաղություն էր ուզում։ Նա նորից չթողեց, որ իր բացակայությունից մենակություն զգամ։
Հոգի՛ս խաղաղ է հոգիս, ուզում եմ խաղաղվես և դու, չէ որ քո խաղաղությունն է, իմ հոգու ժպիտը։
«Կապույտ աղջիկ»

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...