Աստծու սերը նման է մայրական սիրուն
ՄԱՅՐԸ քնքշանքով գրկել է իր նորածին մանուկին և կերակրում է նրան։ Սիրո և քնքշության ինչպիսի՜ տեսարան։Մայրը մեր սերն է, ուրախությունն ու քաղցրությունը:
Մայրական սերը ո’չ սահման է ճանաչում, ո’չ ազգություն, ո’չ էլ փիլիսոփայություն է, այլ` ամբողջական զոհողություն:
Մոր դերը կարգված է Աստծուց:
Աստված սիրում է մայրերին, քանի որ նրանց ստեղծելու շնորհք տվեց:
Ընտանիքը աշխարհի սիրտն է: Իսկ այս սրտում գլխավոր երակը մայրն է, որի միջից արյան փոխարեն սեր է հոսում: Անհատակ մի ծով և անհուն մի տիեզերք է մոր սիրտը: Մայրական սերը նմանվում է մաքուր ու անարատ կաթի:
Ծաղկաստան է մոր սիրտը: Իր զավակին կրծքին սեղմելով ողողում է նրան իր սրտի երփներանգ ծաղիկների բույրով: Մանուկը շնչում է այդ դրախտային մթնոլորտից և խմում աստուածային սիրո նեկտարից:
Մայրը մեր սերն է, ուրախությունն ու քաղցրությունը:
Մայրերն ընտանիքի բուն սիրտն ու հոգին են: Գոյություն չունի ոչ մի ավելի սրբազան խոսք աշխարհիկ կամ սուրբ գրություններում, քան մայր բառը: Չկա ավելի ազնիվ աշխատանք, քան բարի և Աստվածավախ մոր աշխատանքը:
Մոր դերը նույնպես Աստծուց է կարգված: Մայրերը պետք է հղիանան, ծննդաբերեն, սնուցեն, սիրեն և սովորեցնեն: Այսպես են հայտարարում հայտնությունները:20
Մի փնտրեք սիրո մեծագույն օրինակ`այլ նայեք ձեր սեփական մորը:
Եկե’ք սիրենք մեր մայրերին առանց որևէ ակնկալության, երբ նրանք ողջ են և պետք ունեն մեր սիրույն, օգնության և գուրգուրանքին: Տանք այդ հրաշալի հաճույքը նրանց:
Լույսի նման, հույսի նման
սրբազան,
Կյանքի նման թանկագին է մոր
սերը.
Աշխարհի մեջ ոչինչ չկա իր
նման,
Հավերժական, սրտագին է մոր
սերը:
Մայրը կուզի՝ կյանքը թողնի իր
որդուն,
Աչքի լույսը, սերը թողնի իր
որդուն,
Ջերմ համբույրը, սիրտը թողնի
իր որդուն,
Մահը վանող պինդ վահան է
մոր սերը:
Գուսան Աշոտ..............

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...