Սիրում եմ ես ձյունը
Երբ որ նա իջնում է Անտես երկինքներից այս մայթերին, Եվ մեծաքա՜յլ , դանդա՜ղ դու շրջում ես, Ինքդ էլ չիմանալով անրջում ես Այն, ինչ կյանքում վեհ է և անթերի: Սիրում եմ ես ձյունը: Երբ որ նա իջնում է, Դու հիշում ես հանկարծ Անցած տարիներիդ խայտանքը մանկական, Եվ քաղցրորեն սիրտըդ քեզ տանջում է: Դու հիշում ես հանկարծ Երբե՜ք չմոռացված այն աղջըկան, Որի թարթիչներին իջած ձյունը Լսելի է դարձրել սրտիդ բաբախյունը… Սիրում եմ ես ձյունը: Երբ որ նա իջնում է, Ինքդ էլ չիմանալով՝ անրջում ես, Որ գալիքը, վաղը, որ ապագան Քեզ չտեսած անգամ՝ Ճանաչում է: Եվ հաճույքից սիրտըդ խենթորեն ուռչում է. Քաղցր է թվում, որ դու Այս կյանքում չես ծնվել օրապակաս, Որ ապրո՛ւմ ես, որ կա՛ս, Որ շնչո՜ւմ ես… Սիրում եմ ես ձյունը: Սիրում եմ ես ձյունը, Երբ որ նա իջել է, Երբ իջել է նաև լռությունը, Եվ մեծաքա՜յլ, դանդա՜ղ, լո՛ւռ շրջելով, Դու զգում ես նրա Փխրունության վրա Քո մարդկայի՜ն մարմնի ծանրությունը… Պարույր Սևակ

Комментарии
Отправить комментарий