Ձյան փաթիլներ__
Յուրաքանչյուր փաթիլ երազանք է ծնում…
Ձմեռ է...փաթիլները հանդարտ իջնում երկնքից և սպիտակով պատում շուրջ բոլորը: Ձյան փաթիլների համաչափ կառուցվածքը, սակայն, բնության ամենամեծ առեղծվածներից է: Գիտնականները մինչ օրս փորձում են բացահայտել փաթիլների ձևավորման գաղտնիքը:
Իրականում ձյան փաթիլները չափազանց տարբեր են, նրանք ունեն տարբեր կառուցվածք: Առեղծված է, թե ինչպես են միևնույն բնական պայմաններում ջրի մոլեկուլները ձևավորում է շատ տարբեր բյուրեղներ: Ձյան փաթիլը համարվում է պարզ մատերիայից բարդի ինքնակազմակերպման ամենաֆանտաստիկ օրինակներից մեկը: Ձյան սառցե բյուրեղները շատ արագ ձևափոխվում են ջերմաստիճանի փոփոխությանը զուգահեռ:
Փաթիլի ձևավորման միայն երկու կանոն կա: Առաջին՝ բյուրեղների անկյունները լինում են միայն 600 և 1200, և երկրորդ՝ փաթիլները լինում են միայն վեցանկյուն: Ձյան բյուրեղները ձևավորվում են երկրից շատ բարձր սառը ամպերում, որտեղ ջերմաստիճանը հասնում է 400 ցելսիուսի: Քամու պատճառով այնտեղ հայտնված ջրի գոլորշին սառչում է՝ դառնալով սառցե բյուրեղ: Սակայն ոչ միայն ջրի գոլորշին:
Չնայած մենք կարծում ենք, որ ձյան փաթիլը սառչած ջրի կաթիլ է, իրականում այն ձևավորվում է հողի, փոշու մանր մոլեկուլների և խոնավության փոխգործակցությունից: Օգտագործելով հզոր մանրադիտակներ՝ գիտնականները պարզել են, որ փաթիլների ¾ -ի կենտրոնական բյուրեղում կուտակված են կավի մանր մասնիկներ: Այնպես որ ձյան փաթիլը նաև հողի մի մաս է, որը օդ է բարձրացել գուցե ձեր բակից: Այն ինչ-որ իմաստով փոշի է՝ պատված սառույցով: Այսինքն՝ բնությունը մեզ վերադարձնում է այն, ինչ մենք «քամուն ենք տալիս»:

Комментарии
Отправить комментарий