Մի պատմություն Ավոի (Մոնթե Մելքոնյան) մասին
Մոնթեի մարտական ըներները պատմում են, որ նրա ամենակեղտոտ բառը «Էշն» էր։ Բարկանալուց նա հենց այդ բառն էր կիրառում: Մի անգամ Մոնթեին տեղեկություն են տալիս, որ թշնամական մի տանկ կա մոտակայքում: Մոնթեն անմիջապես հայկական տանկ է ուղարկում վերջինիս ընդառաջ, պարզելու, թե ինչն ինչոց է եւ, եթե հնարավոր է, տանկը գրավելու: Մերոնք գնում են ու ինչպես է լինում, կրակում են թշնամու տանկին, շարքից հանում այն: Ասում են, հրամանատարի բարկությանը չափ ու սահման չի լինում, քանի որ տանկը վերցնելու փոխարեն անիմաստ ոչնչացրել էին այն: Նա հայկական տանկից դուրս է կանչում անձնակազմին ու հարցնում՝ - Դուն ո՞վ ես, քեզ ո՞վ իրավունք տվեց կրակելու։ Մարդն ասում է՝ - Ես հրամանատարն եմ։ - Դուն հրամանատար չես, դուն էշ ես,-հետեւում է Մոնթեի պատասխանը։ Հետո հարցնում է մյուս զինվորին՝ - Դո՞ւն ով ես։ - Ես հրաձիգն եմ։ - Դուն հրաձիգ չես, դուն ալ ես Էշ։ Հետո Մոնթեն նույն հարցը տալիս է երրորդ զինվորին, ով տանկի մեխանիկ-վարորդն էր, եւ ի զարմանս բոլորի հնչում է նման մի պատասխան՝ ես էշ եմ։ Որոշ ժամանակ բոլորն անակնկալ պատասխանից քար են կտրում, իսկ հետո լսվում է Մոնթեի ձայնը՝ - Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես։

Комментарии
Отправить комментарий