«ՊԱԶԻՐԻԿ» ԳՈՐԳ
Պազիրիկ գորգը հայտնաբերված ամենահին գորգն է: Թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դար: Ներկված է հայկական որդան կարմիրով,[ Ռուսաստան, Էրմիտաժ
Գորգարվեստին վերաբերող մեզ հայտնի ամենահայտնի նմուշը Պազիրիկ կոչվող գորգն է։ Ք.ա. 5-րդ դարով թվագրվող արվեստի այս գործը հայտնաբերվել է 1949 թ.՝ Լեռնային Ալթայի Պազիրիկ կուրգանի դամբարաններից մեկում։ Այն շուրջ 25 դար մնացել է սառած դամբարանում: Գորգը հայտնաբերած Սերգեյ Ռուդենկոն գտնում էր, որ այն գործվել է Արարատյան (Վանի) թագավորությունում:
Գերմանացի ուսումնասիրող Ուլբրիխտ Շուրմանը նույնպես արվեստի այս գլուխգործոցը վերագրում է հայկական մշակույթին։ Այդ տեսակետը հիմնավորվում է հատկապես գորգի՝ կրկնակի (հայկական) հանգույցով գործված լինելու եւ որդան կարմիրի առկայության փաստով, որը բացահայտել են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնագետները։ Նրանք էլ խնամքով պահպանում են աշխարհի ամենահին գորգը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...