Աշխարհին պետք ես հենց դու 

Աշխարհին պետք ես հենց դու` կենդանի մեկը, ոչ թե ավատար. մարդ-իդեալ, մարդ-լուսավորիչ, մարդ-վերջին ճշմարտություն կամ մարդ-մեքենա: 
Մենք բոլորս էլ փորձում ենք ինչ-որ կերպ երևալ, բայց… ոչ մեկին ձև պետք չէ: 
Աշխարհին հոգի է պետք. Էություն, Գոյություն, Կենդանություն: 
Կենդանությունը գաղափար չէ, հուշարձան չէ, նկար էլ չէ: Կենդանությունը երկկողմանի հարթություն չէ, որն ունի ընդամենը մեկ տեսանելի դիտանկյուն: Կենդանությունը գետ է: Այն մշտապես փոփոխվում, թրթռում է եռաչափ խորությամբ… 
Աշխարհին պետք են քո սխալները, որովհետև սխալներն այդ խոսում են այն մասին, որ դու շարժման մեջ ես: 
Աշխարհին պետք է քո զգայունությունը, որովհետև այն խոսում է քո որոնումների մասին: 
Աշխարհին պետք չեն քո դիպլոմն ու գերարտոնյալ վիճակը: Աշխարհին պետք է Քո փորձը: Պետք են քո Ձեռքերը, Գլուխն ու Սիրտը: Պետք են զգալու և հասկանալու Քո կարողությունները: 
Աշխարհին պետք ես հենց դու, ոչ թե մեկ ուրիշը… 

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...