Տարօրինակ են մարդիկ… 
Լռում են, երբ ասելու շատ բան ունեն, և սկսում խոսել, երբ ոչինչ չկա ասելու: Սպասում են, երբ պարզապես պետք է հեռանալ, և հեռանում, երբ պետք է փոքր ինչ սպասել: Լռում են, երբ շատ են սիրում, և գոռում են իրենց սիրո մասին, երբ իրականում չեն սիրում: Հեռանում են այնտեղից, որտեղ իրենք սիրված են, որպեսզի լինեն այնտեղ, ուր իրենց ներկայությունը չեն նկատում: Մարդիկ ստեղծում են խնդիրներ, հետո սկսում փնտրել լուծումներ: Հեռանում են ոչինչ չասելով, հետո զարմանում, որ վերադարձին դռները փակված են լինում: Խաբում են, հետո զարմանում, որ իրենց այլևս չեն հավատում: 

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...