Որքա`ն նուրբ,քնքուշ ու մեղմանուշ է՝ արբեցումի հասցնող ՏԵՐՅԱՆԻ խոստովանության վերածված սիրո այս ապրումները:
Վահան Տերյան
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող - փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող,
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ…
Комментарии
Отправить комментарий