...Կանցնին բոլոր փոթորիկներն ու բոլոր ահագնադղորդ պատերազմները, կանցնին բոլոր հորդաներն ու բոլոր բարբարոսները, կանցնին բոլոր հերետիկոսներն ու բոլոր պզտիկ պարոնները` իրենց սուտ իմաստությամբ: Հայո'ց ազգ, քայլերդ դուրս մի' նետեր այս ավանդակներեն, այս ծործորներեն ու այս խոպան հողերեն: Եթե նույնիսկ բազուկներդ չկրնան հրացան բռնել, մագիլներովդ ճանկե արդարությունդ, եթե նույնիսկ ստիպված ըլլաս անգամ մը ևս ողնաշարդ ծռել, ողջ հասակովդ ընկիր մեր կարմիր հողերուն վրա: Ավելի լավ է սողալ այստեղ, քան թե գլուխ ցցել ուրիշին սահմաններուն վրա: Ոչ մեկ նոր ելք այլևս այս հողերեն: Ճակատագիրդ հոս է, և սրբությունդ` հոս, վասնզի հոսկե է միայն, որ վաղը բոլոր փառքերը կրնան արթննալ, և բոլոր ցորենները բարձրանալ գեղուղեշ բոլոր ակոսներեն…

ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...