Աշնանային այս մառախլապատ ու անդադար անձրևոտ առավոտին համահունչ է,,,,,,միայն ու միայն ՏԵՐՅԱՆ,գոնե ինձ համար:Տերյանական սիրո ու թախծի անկրկնելի քնարը
Վահան Տերյան
ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք` ես ու դու,
Ես էլ դու եմ, ես չկամ:
Չկան օրեր ահարկու,
Չկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու,
Միշտ իրար հետ, միշտ մենակ:
Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավաչ,
Մի ուրիշ լույս է շողում
Մեղմ ու անուշ մեզ համար:
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք` ես ու դու,
Ես էլ դու եմ, ես չկամ:
Комментарии
Отправить комментарий