ՄԵԾ ՎԱՐՊԵՏ-ՄԵԾ ՀԱՅ...մեր գրականության ՆԱՀԱՊԵՏ:




Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Գյումրի քաղաքից ոչ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում:
Մեծ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս:
Այլասիրություն
«Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։
Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։
Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։
Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։
Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես։»
Բնություն
Մարդ պետք է բնության մեջ ապրի, բնությունն զգա...
Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է...
Բնության մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա...
Հայերեն
1Մայրենի լեզուի բառերը մենք կը զգանք, կ՛ապրինք, իսկ օտար լեզուինը՝ կը հասկնանք, կը սորվինք եւ կը հիշենք...
2. Հայոց լեզու,դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջաղջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին: 3. Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:
ՍԻՐՈՒ՛Ն ԱՂՋԻԿ
-Սիրու՛ն աղջիկ, երկիր լինիմ, Դ
Դուն ի՞նչ կըլնիս:
-Սիրու՛ն տղա, գարուն կըլնիմ,
Քեզ զարդարեմ:
-Անու՛շ աղջիկ, երկիր լինիմ,
Դուն ի՞նչ կըլնիս:
-Անու՛շ տըղա, արև կտլնիմ,
Սիրտդ վառեմ….
—------------------------------------------------------------------—
Դու նխշուն նուռ` զառը վրադ,
Ես քո թուփն եմ ,շուքիդ մեջ .
Դու քնքուշ վարդ ` վառը վրադ,
Ես տերևդ եմ փշիդ մեջ:
Վախենամ ` թե մի օր էլ գան,
Քեզ քաղեն ու տանին .
Ես թուփ – տերև մնամ ,չորնամ,
Զարկե գետին ցուրտ քամին ...
Ավետիք Իսահակյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...