Պարույր Սևակ
Նամակ .
«Ինչու՞ է կյանքն այսպես տարօրինակ դասավորված: Մի՞թե, եթե դու իմ կինը լինեիր, ամբողջ կյանքը սովորական կդառնար, այլ կերպ ասած` ողջը կանհետանար: Եվ մի՞թե նրա համար, որպեսզի միշտ սիրես քնքուշ ու անկեղծ, պետք է ապրել ահա այսպես` բաժանմամբ, տառապանքով……«Աստված որոշել է. մենք մեկս մյուսի համար ենք»,- գրում ես դու և ավելացնում. «Մի ժպտա»: Ինչպես չես ամաչում մտածել ժպիտի մասին: Ես այդ մասին հազար անգամ եմ մտածել ու մտածում եմ միշտ: Ու եթե քեզ չեմ ասել այդ մասին, ապա միայն նրա համար, որ դա մեր այս վիճակում կթվա մի տեսակ…բառեր չեմ գտնում…կարծես բարկացնում ես, որպեսզի չասեմ` ծաղրում ես…. Այո, Սուլա ջան, դա այդպես է. աստված որոշել է: Բայց բոլոր դեպքերում մեզ վիճակված չէ միշտ միասին լինել: Հենց սա է իսկական ծաղրը ինքներս մեր ու աստծու հանդեպ…. Իմ սիրո ուժը, աղաչում եմ, մի չափիր այն հերոսության բացակայությամբ, որով իմ վիճակում գտնվող մարդիկ նոր կյանք են սկսում: Եթե ինչ-որ մի սարք լիներ, ինչ-որ մի «խելացի մեքենա», որի օգնությամբ հնարավոր լիներ չափել սերը….»
Քոնն եմ — Պարույր Սևակ
Քոնն եմ իմ անցյալո´վ,
Իմ ներկայո´վ,
Երազներո´վ բոլոր,
Ապագայո՛վ.
Քոնն եմ ամբողջովի՛ն,
Իմ սիրելի´ս։
Սա իրավունք մի՞թե ինձ չի տալիս
Գեթ այսքանից հետո պահանջելու,
Որ իրավունք չունես ինձ տանջելու.
Որ դու պիտի լինես ի´մը՝ անվերապա՛հ,
Ի´մը՝ ոտից—գլու՛խ,
Ի´մը՝ ամբողջովի՛ն.
Որ քո գորովագին սիրո ծովին
Ես տեր լինեմ,
Ինչպես ծովի հին աստվածը՝
Ինքը՝ Պոսեյդոնը.
Որ դու ամբողջովին ի´մը լինես այնպես,
Ինչպես ես եմ քոնը.
Որ մի՛ կաթիլ անգամ դու չցրես,
Էլ չեմ ասում՝ սիրե՛ս …

Комментарии
Отправить комментарий