ՇՈԿՈԼԱԴ ԿԱՄ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔ
    Շոկոլադի պատմությունը սկսվել է շատ վաղուց:, Մ.թ.ա. մոտ 1500 տարի առաջ Ամերիկա մայրցամաքում`Մեքսիկական ծոցի շրջանում սկիզբ առավ Օլմեկյան քաղաքակրթությունը,որոնց մշակույթի մասին ,սակայն,շատ քիչ տեղեկություն է մեզ մնացել:Այնուամենայնիվ,որոշ լեզվաբաններ կարծում են,որ կակաո բառը ծագել է մ.թ.ա. 1000 տարի առաջ "kakawa” բառից`Օլմեկների քաղաքակրթության ծաղկման շրջանում:Նշանակում է,որ շոկոլադի և կակաո ծառի հայրենիքը կարելի է համարելԿենտրոնական և Հարավային Ամերիկա մայրցամաքները:Շուտով օլմեկներին փոխարինելու եկան մայաները,որոնք սկիզբ դրին Մայա քաղաքակրթությանը:Մայաների նախնիներն ապրել են Գվատեմալայի հյուսիսային դաշտավայրային տարածքներում:Հենց այսեղ էլ մայաները հայտնաբերեցին ու սկսեցին մշակել վայրի կակաոյի ծառը,և հավանաբար այդ ժամանակ էլ առաջացել է ժամանակակից արտասանության "կակաո” բառը:Սկզբնական շրջանում շոկոլադը եղել է միայն ըմպելիքի տեսքով:Մայաներն այն համարում էին սուրբ ըմպելիք,կամ ինչպես հիմա անվանում են "Աստվածների ըմպելիք”:Իրենց դիցարանում նրանք ունեին նաև կակաոյի աստված:Կակաոյի լոբին` կակասոլատան,խորհրդանշում էր հարստություն և իշխանություն,և միայն հարուստ վերնախավը կարող էր վայելել տաք ըմպելիքի հաճույքը:
      Քրիստափոր Կոլումբոսի`Ամերիկան հայտնաբերելու ժամանակ,երբ նա ափ իջավ,նրան դիմավորեցին շատ ջերմ`տալով մեկ բաժակ տաք շոկոլադ:Դրանից 100 տարի անց շոկոլադը մուտք գործեց Եվրոպա:Կակաոյի հատիկներն այստեղ շատ մեծ արժեք ունեին:16-րդ դարի իսպանացի պատմաբանն ասում էր. «Միայն հարուստներն ու ազնվականները կարող են իրենց թույլ տալ խմել շոկոլադ,քանի որ միայն նրանք ունեն այն խմելու միջոցներ:Կակաոյի լոբին օգտագործվում էր որպես գումար`բոլորը կարող էին գնել մեկ ստրուկ 100 կակաոյի հատիկի դիմաց»:Եվրոպայում`ինկերի բաղադրատոմսերով, առաջինը շոկոլադ պատրաստեց Կորտեզը`Կոլումբոսի արշավախմբից,սակայն նրբաքիմք իսպանացիներին այն չափազանց դառը թվաց և նրանք շոկոլադը համադրեցին եղեգնաշաքարի հետ:Եվրոպական մյուս ազգերին այն բաժին հասավ միայն կես դար անց,քանի որ իսպանացիները գաղտնի էին պահում դրա գոյությունը:Քիչ ավելի ուշ`17-րդ դարում,շոկոլադը եվրոպական գրեթե բոլոր արքունիքների ամենահարգի ըմպելիքն էր:
        Առաջինը «համբուրվելով» Լուի 13-ի կնոջ՝ Մարիա Ավստրիացու հետ`շոկոլադը հետագայում գերեց նաև շատ այլ ազնվականուհիների սրտերը,որոնք շոկոլադի մասին լեգենդներին ավելացրին ևս մեկը.ըստ նրանց`կակաոյի ծառը պետք է որ աճելիս լինի դրախտում:Սակայն "շոկոլադոֆոբերի" կողմից,նրանցից մեկը`մադամ դե Սեվինյեն,փորձեց նույնիսկ համոզել,որ իր ընկերուհին սևամորթ երեխա է ունեցել շոկոլադւ չարաշահելու պատճառով:Բարեբախտաբար նրան ոչ ոք չհավատաց:Այսպես աստիճանաբար շոկոլադը վերածվեց նորաձևության:1820թ. շոկոլադը համադրվեց կակաոյի յուղի,շաքարավազի և լիկյորի հետ`ստանալով սալիկի տեսք:1828թ Ամեդե Կոլերի մտքով անցավ շոկոլադին ընկույզ ավելացնել:1875թ գոյություն ուներ արդեն կաթով շոկոլադը,իսկ Շվեյցարիան հռչակվել էր արդեն շոկոլադի երկիր:
          12 հետաքրքիր փաստեր շոկոլադի մասին: 1.Հայկական հրուշակեղենի գործարան "Գրանդ Քենդին" իր գործունեության 10 ամյակի կապակցությամբ համաշխարհային ռեկորդ սահմանեց`պատրաստելով աշխարհում ամենամեծ շոկոլադե սալիկը` 4,41 տոննա կշռով,որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:Ռեկորդակիր սալիկը պատրաստվել է 4 օրվա ընթացքում:Երկարությունը կազմում է 5,6մ, լայնությունը` 2,75մ, իսկ բարձրությունը` 25սմ: Արդեն նախկին ռեկորդը պատկանում էր իտալացի հրուշակագործներին` 3,58 տոննա կշիռ ունեցող շոկոլադե սալիկով: 2.30գ կաթնային շոկոլադը պարունակում է ավելի քան 140 կկալ: 3.Ճարպերի միջին պարունակությունը 37գ շոկոլադում կազմում է 9գ կամ ընդհանուր կալորիականության 55 տոկոսը: 4.Մ.թ.ա. 1000-1200 տարի աջաջ Կենտրոնական Ամերիկայի բնակիչները խմում էին այսպես կոչված շոկոլադային գարեջուր,որը պատրաստում էին կակաոյի ֆերմենտացված պտուղներից: 5.Շոկոլադը պարունակում է ֆլավոնիդների խմբին դասվող նյութ,որոնք շատ օգտակար են արյունատար և սրտանոթային համակարգերի համար: 6.Շոկոլադը պարունակում է թեոբրոմին,որը շատ կենդանիների համար ուժեղ թույն է:Այսպես` կատուների և շների համար միջին մահացու դոզա է հանդիսանում 200-ից 300 մգ/կգ թեոբրոմինը: Ձիերն ու թութակները ևս զգայուն են այդ նյութի հանդեպ: Մարդու թունավորումը գործնականում շոկոլադ ուտելիս բացառվում է,քանի որ այն արագ յուրացվում է մարդու օրգանիզմում: 7.Հուլիսի 11-ը համարվում է շոկոլադի համաշխարհային օր,որն առաջին անգամ առաջարկվել է ֆրանսիացիների կողմից 1995թ: 8.ԱՄՆ-ում արգելված է գնել շոկոլադե ձու,քանի որ այնտեղ գործում է մի օրենք,համաձայն որի` ուտելուն ոչ պիտանի կամ անուտելի իրերը չի կարելի ներկայացնել ուտելիքի տեսքով: 9.Ճապոնացի ուսանողներւ քննություններից առաջ պարտադիր մեկական "Կիտ Կատ" են ուտում:Ճապոներենից թարգմանաբար դրա անունը նշանակում է "Միանշանակ հաղթել": 10.Մարկո Ֆանթին և իր թիմը 2006թ հոկտեմբերի 17-ին Պերուջում (Իտալիա) 23 ժամվա ընթացքում 330 շոկոլադե սալիկներից հավաքել են 3 տոննա քաշով շոկոլադե ասեղ: 11.Պոտսդամի գերմանական դիետոլոգիայի համալսարանի փորձագետների հավաստմամբ, օրական 6գ շոկոլադը 39տոկոսով նվազեցնում է հիպերտենզիայով հիվանդանալու հավանականությունը,ինչպես նաև բավականին արդյունավետ է կաթվածի և ինսուլտի կանխարգելման համար: 12.Աշխարհի շատ երկրներում կան շոկոլադի թանգարաններ:

          Комментарии

          Популярные сообщения из этого блога

          «ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...