…ԳԻՐՍ ՄՆԱ ՀԻՇԱՏԱԿՈՂ
«Ձեռսգնա դառնա ի հող, գիրս մնա հիշատակող» (Աստվածընկալվանքի արձանագրություններից,Արագածոտն)

Անցողիկ է ամենայն, ասես հիրավի ունայնություն ունայնությանց...
Անցնում են մահկանացուները, հանճարները, ազգերը, իրադարձությունները: Ոմանք հետքեր են թողնում պատմության մեջ, մշակույթում, մեր և մարդկության հիշողության մեջ թե նոոսֆերա-ներոլորտում, այլք փորձում են ետմահու փոքր-ինչ ավելի գոյատևել ի դեմս քիչ թե շատ կայուն դամբարանների, կոթողների, տաճարների, բուրգերի և անգամ ավերումների: Մինչդեռ հանճարներն հավերժանում են իրենց աննյութական արարչագործությամբ և գլուխգործոցներով, երբեմն «ծնվելով» հենց ետմահու: Մնացյալը փոշիանում են անհետ, ասես երբեք գոյություն չեն ունեցել, իսկ հաճախ՝ կողոպտված, անտեսված, անարդարորեն ստվերված ու մոռացված: Սակայն, երբեմն ճշմարտությունն ու անթեղված արժեքները վեր են հառնում հնագիտական թե հոգևոր ստրատիգրաֆիական շերտերից, ինչպես որոշ անհատների, ողջ ազգերի ու մշակույթների պարագաներում: Այդպես, շումերները անհետացումից 4-5 հազարամյակներ հետո «վերակենդանացան» ու հավերժացան համամարդկային քաղաքակրթության մեջ ներդրած իրեն անուրանալի ավանդով, այլք բացահայտվում են՝ անսպասելիորեն երևակելով բոլորովին այլ մեկ եղելություն:
Այդ է նաև հայոց պարագան, առնվազը իրենց 12000 ծագումնաբանությամբ, մշակութային ավանդով և երբեմնի գերհանճարեղ Է-ԷՈՒԹՅԱՄԲ (դրա տիեզերաբանական և աշխարհացունց բուն էությունը այլ առիթներով, ունակ կուրացնելու աշխարհի ամենապայծառ ուղեղները...):
Ալեքսանդր Արորդի Վարպետյան Մարսել,12.12.2014 թ.

Комментарии
Отправить комментарий