Ամէն մէկի մէջ շուարած խիղճ կայ
Ու սպասում է, որ բարին ծլի,
Ամէն մէկի մէջ անհուն կարօտ կայ
Ու սպասում է, որ սիրտը ելնի:
Ամէն մէկի մէջ մի շատ լաւ մարդ կայ
Ու սպասում է բարուն ու խղճին,
Որ ծլարձակի, ծաղկի, շիւղեր տայ,
Սիրոյ պտուղներ թողնի ճիւղերին:
Ամէն մէկի մէջ մի խեղճ աստուած կայ
Ու սպասում է մեր` մարդ դառնալուն
Որ հզօրանայ, իրեն տէր զգայ
Ու միշտ հաւատայ մեր` մարդ մնալուն:
Յաճախ նայեցէ՛ք, մարդի՛կ, ձեր հոգուն,
Փխրեցրէ՛ք խոպանն զգացմունքների,
Մի պուտ ջուր տուէք չորացած բարուն,
Որ խիղճը, սէրը, աստուած վարարեն:
ՄԱՐԻՆԷ ՅԱԿՈԲԵԱՆ
Комментарии
Отправить комментарий