Ժպիտի ամենազոր ուժը🌞
Ժպիտը...
Այն ոչինչ չարժե, բայց շատ բան է տալիս:
Այն հարստացնում է նրանց, ովքեր այն ստանում են, միաժամանակ չաղքատացնելով նրանց, ովքեր նվիրում են:
Այն ակնթարթ է տևում, բայց երբեմն հիշողության մեջ մնում է ընդմիշտ:
Ոչ ոք այնքան հարուստ չէ, որ դրա կարիքը չունենա, և չկա մի աղքատ մարդ, որը դրանով հարստանա:
Այն երջանկացնում է տունը, ստեղծում բարյացակամ մթնոլորտ գործնական փոխհարաբերություններում և բարեկամների համար նշանաբան է հանդիսանում:
Այն հանգստություն է բերում հոգնածներին, ցերեկվա լույս` հուսալքվածներին, արևի ճառագայթ` տխուր մարդկանց, ինչպես նաև` անախորժությունների դեմ բնության ստեղծած լավագույն հակաթույն է:
Եվ, այնուամենայնիվ, այն չի կարելի գնել, չի կարելի խնդրել, չի կարելի ո’չ պարտքով վերցնել, ո’չ գողանալ, քանի որ հենց այնպես ինքն իրենով այն ոչ մի բանի պետք չէ, քանի դեռ չեն տվել:
Ոչ ոք այնքան կարիք չունի ժպիտի, որքան նրանք, ովքեր այլևս ոչինչ չունեն տալու:
Դեյլ Քարնեգի

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...