Երբեք չզղջաս քո կատարած քայլերի համար, եթե վստահ ես, որ ճիշտ ես։ Միևնույն է, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ քեզ, կուրանան, կնախանձեն և կքննադատեն։ Հիշի'ր Քրիստոսը կատարյալ է, բայց կար ժամանակ, որ նրան էլ ուրացան և անարգեցին։ Միշտ ձգտիր առաջ շարժվել և հասնել այն ամենին, ինչին ձգտում ես, ինչը քո ապրելու, ժպիտի և կյանքի իմաստն է, ինչը ՔՈ ճիշտն է, սուտ է, երբ ասում են, որ ուժեղ մարդիկ կարող են իրենց զրկել շատ բաներից, հակառակը ` ուժեղ մարդիկ միշտ հասնում են իրենց նպատակներին, լիարժեքությանն ու ինքնահաստատմանը։ Հիշի'ր հավատքը կարող է գոյություն ունենալ միայն այնտեղ, որտեղ հավատալն իսկապես դժվար է։
«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...
Եկեղեցին Հայկական Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս, Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լոյս, Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն, Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ’է ծըփուն… Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ, Ու կը շնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ, Իր սեղանէն մխացող, գուլայ – գուլայ խունկերով, Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով… Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին Իմ պապերուս` որ հողէն զայն քար առ ար հանեցին Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ… Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ’ը բանուած, Որուն ետեւ, սըկիհին մէջ, կ’իջնէ ի՛նքը Աստուած, Որուն առջեւ՝ գլխահարկ կու գայ իմ ազգըս ամբողջ Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ: Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ Նաւահանգիստ մ’է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հուր ու բոց, Ու տռփակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ՝ Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ: Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի Դէպի երկինք բարձրացող գաղտ...
Комментарии
Отправить комментарий